
Քանյե Ուեսթը փոխել է անունը

Ամերիկյան դատարանը բավարարել է անվանափոխության վերաբերյալ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հայցը։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով դատարանի եզրակացությանը։
Այժմ 44-ամյա կատարողը, ում լիարժեք անունն է Քանյե Օմարի Ուեսթ, պետք է անվանվի պարզապես Յե (Ye), ինչպես նրա ալբոմը, որը թողարկվել է 2018 թվականին։ ԶԼՄ-ները նշում են, որ արդեն երկար տարիներին Յեն ռեփերի կեղծանունն է։
Քանյեի խոսքով՝ այդ բառը ամենից հաճախ հանդիպում է Աստվածաշնչում և թարգմանվում է որպես «դու»։
Դատարանը երգչի հայցը դիտարկել է մոտ 2 ամիս։ Քանյեն իր ցանկությունը բացատրել է անձնական պատճառներով։