Բաժիններ՝

Հարցվածների 51 տոկոսի կարծիքով Էրդողանը չի հաղթի ընտրություններում

Եվրասիական հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է Թուրքիայի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ վերջին սոցհարցման արդյունքները։ Հարցման 1260 մասնակցից 64․3 տոկոսը նշել է, որ Թուրքիայում անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սոցհարցման մասնակիցների 62․3 տոկոսը նշել է, որ Թուրքիայում լուրջ տնտեսական ճգնաժամ կա, իսկ 64 տոկոսը կարծիք է հայտնել առ այն, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանությունը չի կարողանալու հաղթահարել այդ ճգնաժամը։

«Ո՞ր կուսակցությանը ձայն կտաք արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում» հարցին պատասխանածների 25,6 տոկոսն ասել է, որ կքվեարկի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության, 24,2 տոկոսը՝ իշխող ԱԶԿ-ի, 10 տոկոսը՝ «Լավ», 8,8 տոկոսը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական», իսկ 6,2-ը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունների օգտին։ 14,9 տոկոսը նշել է, որ դեռևս որոշում չի կայացրել։ Ըստ այդմ՝ չկողմնորոշվածների չներառման դեպքում ԺՀԿ-ն ստանալու է 30,1 տոկոս, իսկ ԱԶԿ-ն 28,4 տոկոս ձայն։

Հարցվածների 51 տոկոսի կարծիքով՝ ‘Թուրքիայի գործող նախագահ, ԱԶԿ-ական Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողանալու հաղթանակ տանել ընտրություններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս