
Երևանում նշված փողոցը 9 ժամ փակ կլինի

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտնում է․
«Ուշադրություն
Վաղը՝ նոյեմբերի 21-ին, ժամը 9։00֊ից 18։00-ը, Սարյան փողոցում՝ Թումանյանի խաչմերուկից մինչև Պուշկինի խաչմերուկ, իրականացվելու են ծառերի էտման աշխատանքներ, եւ նշված ժամանակահատվածում փողոցը փակ է լինելու։
Վարորդներին խնդրում ենք շրջանցել այդ հատվածը եւ հայցում ենք բոլորի ներողամտությունը անհարմարություն պատճառելու համար»։