
Մարալ Նաջարյանը տուն գնելու համար դրամահավաք է սկսել

Տաթևիկ Շաբոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ ձեր բոլորի ուշադրությունը։
Այցելեցինք Մարալ Նաջարյանին, ով 44 օրյա պատերազմի օրերին գերևարվել և պահվել էր գերույթյան մեջ շուրջ 4 ամիս։ Աստծո կամոք վերադարձել է հայրենիք, սակայն ունի մեր օգնության կարիքը։ Ցանկանում է մեր երկրում ունենալ իր սեփական տունը որի համար արդեն դրամահավաք է կազմակերպվել։ Այժմ ապրում է Երևանին կից գյուղերից մեկում, ցուրտ և անհարմարավետ տանը (ինքս այցելել եմ), որի ամսեկան վարձը կազմում է 60,000 դրամ։ Պետությունից չունի որևէ աջակցություն։ Ունի ծնկի անհասկանալի բորբոքում ու դժվարությամբ է կարողանում քայլել։ Այդ վիճակով ամեն օր այդ գյուղից դեպի Երևան է գալիս, որպեսզի մատնահարդարություն սովորի և աշխատանք գտնի։
Հիվանդանոցում հետազոտվելու համար ահռելի գումար է պահանջվում, որի հնարավորությունը այժմ Մարալը չունի։ Մարալի որդին ունի ողնաշարի խնդիր և այժմ ի վիճակի չի գալու Հայաստան։ Եկե՛ք աջակցենք մեր հայրենակցուհուն հնարավորինս չափով, որպեսզի հաղթահարի այս խնդիրը ևս, և ունենա իր սեփական օջախը։ Այստեղ կտեղադրեմ դրամահավաքի լինքը, որով կարող եք փոխանցել գումար։ Նաև այն մարդիկ ովքեր ցանկանում են անհատապես աջակցել Մարալին, կարող եմ տալ հեռախոսահամար և կկցեմ իրեն այս հայտարարությանը»։
Դրամահավաքի հղումը՝ այստեղ