Բաժիններ՝

ՔՏՀԱ տեսչական մարմինն Աջափնյակ վարչական շրջանում դիտարկել է 50 տրանսպորտային միջոց

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը:

ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու համար դիտարկել են Աջափնյակով կանոնավոր, ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 50 տրանսպորտային միջոց:

Արդյունքում հայտնաբերվել է 2 խախտում. վարորդների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930