
Դեղձով կաթնաշոռային աղանդեր

Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 200 գ
2. Կոնսերվացված դեղձ – 200 գ
3. Սերուցք – 100 մլ
4. Կոնսերվացված դեղձի օշարակ – 50 մլ
5. Դարչին – 1 պտղունց
6. Վանիլին
Պատրաստման եղանակը
1. Կաթնաշոռը հարել բլենդերի օգնությամբ:
2. Ավելացնել դեղձի օշարակը, սերուցքը և վանիլինը:
3. Դեղձը կտրատել, մի փոքր պահել զարդարելու համար:
4. Կաթնաշոռային կրեմը և կտրատված դեղձը շերտ-շերտ լցնել բաժակի մեջ, զարդարել դեղձի շերտերով, վրան մի փոքր դարչին շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը