Բաժիններ՝

Հայկ Մարությանի որոշմամբ երկու պոլիկլինիկայի տնօրեն է ազատվել պաշտոնից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն երկու պոլիկլինիկաների տնօրեններ ազատվել են պաշտոնից։

Նոյեմբերի 3-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 111-րդ հոդվածի 2-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 88-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Գայանե Մարգարյանի հետ 2015թ. հոկտեմբերի 30-ին կնքված աշխատանքային պայմանագրի 2-րդ գլխի 2.1 կետը և 2020թ. նոյեմբերի 2-ին կնքված համաձայնագրի 1-ին կետը՝

1. Գայանե Մարգարյանին՝ 2021 թվականի նոյեմբերի 3-ից, ազատել «Նուբարաշեն պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:

2. Հիմք ընդունելով Գայանե Մարգարյանի դիմումը` «Նուբարաշեն պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես՝ մինչև ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթում հաղթող ճանաչվելը, դնել Գայանե Մարգարյանի վրա»։

Նոյեմբերի 1-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 111-րդ հոդվածի 2-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 88-րդ հոդվածի 2-րդ մասով, Սամվել Ռաֆյանի հետ 2015թ. հոկտեմբերի 29-ին կնքված աշխատանքային պայմանագրի 2-րդ գլխի 2.1 կետը և 2020թ. հոկտեմբերի 30-ին կնքված համաձայնագրի 1-ին կետը՝

1. Սամվել Ռաֆյանին՝ 2021 թվականի նոյեմբերի 1-ից, ազատել «Թիվ 5 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:

2. Հիմք ընդունելով Սամվել Ռաֆյանի դիմումը` «Թիվ 5 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես՝ մինչև ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթում հաղթող ճանաչվելը, դնել Սամվել Ռաֆյանի վրա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930