Բաժիններ՝

ԿԳՄՍ նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և ՔՈԱՖ-ի միջև հուշագիր է ստորագրվել

Նոյեմբերի 13-ին ՔՈԱՖ-ի անգլերենի «Աքսես» ծրագրի ավարտական միջոցառմանը Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Հայաստանում Ամերիկայի դեսպան Լին Թրեյսին և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին եռամյա փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված «Անգլախոս գյուղական դպրոցներ» պիլոտային նախաձեռնության տարածմանը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, նախաձեռնության նպատակն անգլերենի ուսուցումը Հայաստանի Լոռու մարզի 22 գյուղական համայնքների 24 դպրոցներում խրախուսելն ու տարածելն է։

Նշվում է, որ ընդհանրություններ ունենալով ՔՈԱՖ-ի ներկայիս անգլերենի «Աքսես» ծրագրի հետ՝ այս նոր համագործակցությունը անգլերենի կրթության ոլորտում կողմերի ներկայիս ջանքերը կընդլայնի արտադպրոցական ծրագրերի շրջանակներից դուրս:

«Հայաստանում անգլերենի իմացությունը զարգացնելը առանցքային նշանակություն ունի տեղական և միջազգային շուկաներում մրցունակ լինելու ու աշխատաշուկայում տեղ գտնելու համար։

Բիզնեսի համաշխարհային լեզուն տարածելով և մշակութային բազմազանություն բերելով Հայաստանի ամենաանտեսված համայնքներին՝ ՔՈԱՖ-ն ու ԱՄՆ դեսպանատունը սերտորեն համագործակցել են վերջին 10 տարիների ընթացքում և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ խթանելու անգլերենի իմացությունը։ Մասնակից ուսանողների թիվը 100-ից հասել է 1465-ի»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս