Բաժիններ՝

Ներնետման դեպք` «Սևան» ՔԿՀ-ում

2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը պահակետից հայտնել է, որ երկու դիտաշտարակների միջնամասից լսվել են կասկածելի ձայներ։ Անմիջապես իրականացված տեղազննության արդյունքում նշված տարածքից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված երկու փաթեթ, ևս մեկը՝ փշալարից կախված։

Փաթեթներից մեկում առկա է եղել ընդհանուր 96․2 գրամ մարիխունա տեսակի թմրամիջոցին նմանվող, համասեռ մանրեցված, իսկ երկրորդ և երրորդ փաթեթներում՝ համապատասխանաբար 22․9 և 20․2 գրամ քաշերով, յուրահատուկ հոտով բուսական զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930