
Արմավիրի բաժնի ոստիկանները զենք-զինամթերք են առգրավել
Նոյեմբերի 11-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։
ԱԳ և ԸԲԿԲ-ում տեղեկություններ էին ստացել, որ Արգավանդ գյուղի 68-ամյա մի բնակչուհի տանը ատրճանակ է պահում։ Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելեցին նշված տուն։
Բացատրական աշխատանքի շնորհիվ տանտիրուհին ներկայացրեց ատրճանակի նմանվող առարկա և որսորդական հրացանի զարկանաձգանային մեխանիզմ։ Ըստ նրա՝ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որը ձեռք էր բերել 1990-ական թվականներին՝ Արցախի պաշտպանական մարտերի ժամանակ։
Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: