Բաժիններ՝

Կաթնային աղանդեր

Բաղադրիչներ

1. Կաթ – 300 մլ (100 մլ՝ ժելատինի համար)

2. Ժելատին – 20 գ

3. Թթվասեր – 350 գ

4. Դեղնուց – 3 հատ

5. Շաքարավազ – 80 գ

6. Վանիլին – 1 պտղունց

7. Միրգ կամ հատապտուղ – 50 գ

Պատրաստման եղանակը

1. 100 մլ կաթը լցնել ժելատինի վրա: Խառնել, թողնել 10-15 րոպե:

2. Ձվերին ավելացնել շաքարավազ, խառնել, լցնել 200 մլ կաթը:

3. Դնել կրակի վրա, անընդհատ խառնելով՝ հասցնել եռման: Վերցնել կրակից և թողնել՝ մի փոքր սառչի:

4. Ելակը խորանարդաձև կտրատել: Ժելատինն ավելացնել ձվային զանգվածին, խառնել: Լցնել վանիլինը և թթվասերը, նորից խառնել:

5. Աղանդերը լցնել կաղապարի մեջ: Շարել ելակը: Կաղապարը ծածկել սննդային թաղանթով և 3-4 ժամով դնել սառնարանը:

6. Հանել կաղապարից, կտրատել, զարդարել ըստ ցանկության և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930