
«Լուրեր են հասնում, որ Սյունիքի մարզպետարանում բոլորին մոբիլիզացրել են վաղվա ՔՊ-ի հավաքին մասնակցելու համար». Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լուրեր են հասնում, որ Սյունիքի մարզպետարանում բոլորին մոբիլիզացրել են վաղվա ՔՊ-ի հավաքին մասնակցելու համար։
Դպրոցի տնօրեններին ևս հորդորել են կոլեկտիվի հետ ներկայանալ հավաքին: Նույնիսկ հրահանգել են, որպեսզի կանգնեն մարզպետարանի դիմացի աստիճանների մոտ, որպեսզի հաշվառեն։
Խնդրում եմ Կապանի վաղվա հավաքը լուսաբանող լրատվամիջոցներին ուշադրություն դարձնել այդ հատվածին, առերևույթ ստիպողաբար հավաքի եկած անձանց ֆիքսելու համար»: