
Կոնրադ Ադենաուերի 10 մտքերը

Գերմանացի պետական գործիչ, իրավագետ Կոնրադ Ադենաուերի 10 ուշագրավ մտքերին ծանոթացնում է www.dw.com կայքը:
1. Նախ այնպես արեք, որ Ձեզ չսիրեն, և այդ ժամանակ կտեսնեք, թե ինչպես են սկսում Ձեզ լուրջ ընկալել:
2. Բաներ կան, որոնք ես չեմ ասում անգամ ինքս ինձ:
3. Ոչ ոք չի կարող ինձ խանգարել իմաստնանալ մեկ գիշերում:
4. Նույնիսկ հետքայլը երբեմն քայլ է դեպի նպատակը:
5. Մենք բոլորս ապրում ենք նույն երկնքի տակ, բայց բոլորիս հորիզոնը տարբեր է:
6. Ես բռնապետ եմ, բայց խիստ ժողովրդավարական թեքումով:
7. Եթե երկու մարդու մոտ կարծիքները միշտ համընկնում են, ապա նրանք երկուսն էլ ոչ մի բանի պետք չեն:
8. Մարդկային բոլոր օրգանները, բացի լեզվից, վաղ թե ուշ հոգնում են:
9. Տղեկների և լրագրողների հետ միշտ պետք է ուշադիր լինել: Նրանք ամեն պահի հետևիցդ կարող են քար նետել:
10. Քաղաքականության էությունն այն չէ, որ ճիշտ լինես, այլ այն, որ պահես քո ճիշտը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը