
6,75 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում «կանաչ» նախագծերի և ՄՓՄՁ-ների զարգացմանը

Ակբա բանկը Սիմբիոտիքս ընկերությունից ներգրավել է 6,75 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Ներգրավված ֆինանսական միջոցները բանկը կուղղի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ՀՀ դրամով։
Բանկի և Սիմբիոտիքս ընկերության համագործակցության արդյունքում ստացված միջոցները կնպաստեն Հայաստանում վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետ ծրագրերի և գյուղատնտեսության ոլորտի, ինչպես նաև ընդհանուր տնտեսության կայուն զարգացմանը:
Ակբա բանկը հիմնադրվել է 1996թ.-ին և այժմ Հայաստանի Հանրապետության խոշորագույն բանկերից մեկն է: Բանկը ներկայացված է Երևանում և բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ և շուրջ 1500 աշխատակից: Արդեն 25 տարի բանկը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսության իրական հատվածն ու նպաստում երկրի զարգացմանը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: