Բաժիններ՝

Հայաստանում տեղի ունեցավ  առաջին կրթական «Օսկարը»՝ Koreez շոու-մրցանակաբաշխությունը

Հոկտեմբերի 30-ին ժամը՝ 16։30-ին, «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում կայացավ բոլորի կողմից սպասված Koreez համադպրոցական մրցույթի շոու-մրցանակաբաշխությունը։ Koreez համադպրոցական կրթական շարժումն իր շուրջ համախմբելով երեք տասնյակից ավելի հայտնի տեխնոլոգիական ընկերություններ, Հայաստանի կրթությամբ մտահոգ բազմաթիվ մարդկանց՝ կարողացավ իրականացնել իր առջև դրված կարևոր երկու նպատակները՝ առաջին անգամ Հայաստանում իրապես խրախուսել աշակերտների կրթվելու մղումը և մեծարել այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։

Koreez 2021 առաջին մեծ կրթական մրցանակաբաշխությանը ներկա էին 2000-ից ավելի մասնակիցներ (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, կրթական դեսպաններ և այլն)։ Շուրջ 100 աշակերտներ, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները ստացան բազմաթիվ խրախուսական և արժեքավոր մրցանակներ։

Հիշեցնենք, որ Koreez համադպրոցական մրցույթը հեղինակել է կրթության ոլորտում ավելի քան 12 տարվա փորձ ունեցող Dasaran կրթական ծրագրի թիմը։ Մրցույթին մասնակցել էին ՀՀ և ԱՀ շուրջ 734 հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանի ավելի քան 6300 գրանցված աշակերտ։ Թեժ պայքարի արդյուքում ձևավորվել են յուրաքանչյուր տարիքային խմբի ԹՈՓ 10 լավագույնները, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները։

Կորիզ 2021 առցանց մրցույթի հաղթողներն են՝

5-րդ դասարան

Մկրտիչ Գաբրիելյան–  Շիրակ, Գյումրու «Ֆոտոն» վարժարան, դասղեկ՝ Նվարդ Մարտիրոսյան

6-րդ դասարան

Ռուբեն  Գյագունց-  Սյունիք, Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոց, ասղեկ՝ Մելինե Հարությունյան

7-րդ դասարան

Նվեր Արզումանյան – Երևանի թիվ 17 հիմնական դպրոց, դասղեկ՝ Տաթեվիկ Եսայան 

8 -րդ դասարան

Նարե Մանուկյան – Գեղարքունիք, Սևանի թիվ 1 հիմնական դպրոց, ուսմասվար՝ Լիանա Ներսիսյան

9 -րդ դասարան

Լիլիթ Վարդանյանի դասղեկ՝ Ռիմա Դավթյան։ Մասիսի թիվ 1 հիմնական դպրոց

Լիլիթ Վարդանյան –Արարատ, Մասիսի թիվ 1 հիմնական դպրոց

10 -րդ դասարան

Գալուստ Գալստյան – Տավուշ, Բերդի ավագ դպրոց, դասղեկ՝ Սյուզաննա Մելիքյան

11 -րդ դասարան

Մենուա Բաղրամյան –Երևանի «Հայ Ասպետ» դպրոց, ուսուցիչ Նարինե Գևորգյան 

12 -րդ դասարան

Աննա Գասպարյան –Երևանի ԵՊՀ-ի ֆիզ.մաթ. վարժարան, դասղեկ՝ Ռուզաննա Գասպարյան 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս