Բաժիններ՝

Այսուհետ մեքենայի համարանիշերի կորստի կամ հափշտակության դեպքում նույն համարանիշերը վերականգնվում են

Հայաստանում այսուհետ ավտոմեքենայի համարանիշերի կորստի կամ հափշտակության դեպքում նույն համարանիշերը կվերականգնվեն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հայաստանում բազմաթիվ դեպքեր էին արձանագրվել, երբ հանցագործները տեղեկացված լինելով,որ ավտոմեքենայի երկու համարանիշերի կորստի դեպքում նույն համարը վերականգնելը հնարավոր չէ, գողացել են սովորականից թանկ, որոշ դեպքերում նույնիսկ մի քանի միլիոն դրամանոց, այսպես ասած «գոլդ համարանիշեր», և «Տելեգրամ»-ի միջոցով կապ հաստատելով տերերի հետ կապ հաստատել, պահանջել գումար դրանք վերադարձնելու դիմաց:

Քաղաքացիների դիմում-բողոքները հաշվի առնելով, հուլիսի 15-ին ավտոմեքենայի զույգ համարանիշների կորստյան դեպքում սեփականատիրոջը նույն տվյալներով համարանիշեր տրամադրելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված որոշման մեջ տեղի է ունեցել փոփոխություն: Կառավարության տվյալ որոշմամբ թույլատրվել է 2020 թվականի հունվարի 1-ից կորցված կամ հափշտակված համարանիշերի փոխարեն տրամադրել դրանց կրկնօրինակը համապատասխան արաբական թվով թվագրված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930