Կառավարությունն ընդունեց մարզպետի պաշտոնից հրաժարականի իմ դիմումը. Հովհաննես Հարությունյան

Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ շիրակցիներ, գործընկերներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց մարզպետի պաշտոնից հրաժարականի իմ դիմումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանն ու վարչապետին վստահության ու համատեղ աշխատանքի համար։

Արդյունավետ ու ջերմ աշխատանքի համար շնորհակալությունս եմ հայտնում նաև Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքապետերին, ուժային կառույցների ղեկավարներին, պետական և այլ կառույցների ներկայացուցիչներին։

Աշխատանքային յուրաքանչյուր օրն ինձ համար պատասխանատվության և մարզի հոգսերի թեթևացմանն է միտված եղել, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հասկացել են ու գնահատել Շիրակն առավել զարգացած ու շենացած տեսնելու իմ ձգտումները։ Անելիքներ դեռ կան, վստահ եմ՝ Շիրակն ու շիրակցին հպարտությամբ են առաջ քայլելու և ապագան առավել լավն է լինելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930