Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ, փաստաբան Բերք Աջարը հաղթահարել է բոլոր քննությունները և իրավունք ստացել դառնալ վարչական շրջանի ղեկավար (քայմաքամ)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր անդրադարձավ մամուլում տարածված այն տեղեկությանը, որ իշխանություններն իրեն արգելում են որոշակի տեղեկություն հաղորդել 44-օրյա պատերազմի վերաբերյալ, ինչպես նաև ծանոթանալ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հավաքած նյութերին։
«Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞՝ անգրագիտություն» խորագրով համաժողովը՝ ՈՒՂԻՂ
Մոսկվան հոկտեմբերի 29-ից դադարեցնում է թուրքական մանդարինի ներմուծումը Ռուսաստանի տարածք։
Ըստ պատգամավորի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այս ընթացքում տեղի չի ունեցել պրոֆիլային որևէ քննարկում։
Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ իրենց հեղինակած հակաադրբեջանական հայտարարության քվեարկությանն իշխող խմբակցության չմասնակցելուն, ինչպես նաև ներկայացրած պատճառաբանությանը, թե հայտարարության տեքստն իրենց նախապես չեն տվել ծանոթանալու:
Հնդկաստանը վերջերս ԱՄՆ-ից ձեռք բերած սպառազինության համակարգերը, այդ թվում ուղղաթիռներն ու հրետանային համակարգերը տեղաբաշխել է հյուսիս – արեւելքում՝ Չինաստանի հետ սահմանի երկայնքով:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ երեկ խորհրդարանում հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը նախագահ Սարգսյանին պարգևատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանով, որին Արմեն Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաև որպես Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան:
Նիդերլանդների Թագավորությունը հրապարակել է ԵՄ/Շենգեն գոտու՝ կորոնավիրուսի պատճառով ռիսկային գոտում գտնվող երկրների ցանկը, որտեղից ճանապարհորդել հնարավոր է որոշակի պայմաններին համապատասխանելու դեպքում միայն:
Հայաստանում հոկտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2096 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 304 546-ի:
Փաստաբանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությանն իր անչափահաս վստահորդի անձնական տվյալները «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից հեռացնելուն աջակցելու հարցով։
Մենք այս նոյեմբերի 10-ը դիմավորում ենք դարձյալ անպատրաստ՝ պետություն չունեցող ժողովրդի պես։ Չեն գործում պետական և հանրային ինստիտուտները, չկա որևէ համակարգ, որը թեկուզ կարճաժամկետ, բայց ամբողջական տեսլական կառաջարկի մոլորված ժողովրդին և պարտված պետությանը։
Քովիդ հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող կայանները վերջին օրերին գերծանրաբեռնված են աշխատում:
Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները` ՈւՂԻՂ։
Տարբեր կարծիքներ են շրջանառվում, թե աշխարհաքաղաքական կենտրոններն ինչ վերաբերմունք ունեն Հայաստանի իշխանությունների եւ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արայի գյուղ տանող ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55 և 60 տարեկան երկու քաղաքացիների. 55-ամյա Աստղիկ Սարգսյանը մահացել է, իսկ 60-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Արարատի մարզի Վեդի համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայիս ղեկավար Գարիկ Սարգսյանն է:
Մի շարք բժշկական կենտրոններից, հիմնականում՝ մարզային, երեկվանից ահազանգեր ենք ստանում, որ թթվածնի լուրջ խնդիր ունեն։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը, որը մեկնել էր Իտալիա Քսանի խմբի (G20) երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար, հոկտեմբերի լույս 29-ի գիշերը վայրէջք է կատարել Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Արմեն Սարգսյանը խոստովանել է, որ ս.թ. փետրվարին մասնակցել է «Փրկել շարքային Փաշինյանին» գործողությանը՝ համոզելով գեներալներին վճռական քայլերի չդիմել։
Հայտնի ինսայդեր Ice Universe-ը հետաքրքիր տեղեկատվություն է հրապարակել Galaxy S22-ի և Galaxy S22+-ի դիզայնի մասին։
Թուրքիայի Կեսարիա նահանգում գտնվող և 164 տարվա պատմություն ունեցող հունական եկեղեցին գանձախույզների կողմից անխնա ավերվում է։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Աղըրնաս թաղամասում գտնվող Ագիոս Պրոկոպիոս եկեղեցին կառուցվել է 1857 թվականին։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ կազմել է 244 միլիոն 996 հազար 373:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ստացվել էր հաղորդում, որ տարբեր վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ։
Տայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Չինաստանի կողմից սպառնալիքն օրեցօր աճում է, եւ նշել է, որ հավատում է հարձակման դեպքում ԱՄՆ-ի աջակցությանը։
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 1 123-ով՝ մեկ օր առաջվա 1 106-ի դիմյաց, դա նոր առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր: Ընդամենը համավարակի սկզբից մահացել է 233 898 հիվանդ, հոկտեմբերի 27-ին հաղորդել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։