Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2096, մահվան՝ 51 նոր դեպք
Հայաստանում հոկտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2096 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 304 546-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 43 քաղաքացի, մահացածների թիվը 6232 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Հոկտեմբերի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1288 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 51 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7520-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1258 է, ընդհանուր առողջացածներինը՝ 265 936, փաստացի բուժվողներինը՝ 31 090: Մեկ օրում արվել է 18 141 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 066 269 թեստավորում: