Բայդենը ժամանել է Հռոմ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը, որը մեկնել էր Իտալիա Քսանի խմբի (G20) երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար, հոկտեմբերի լույս 29-ի գիշերը վայրէջք է կատարել Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում: Այդ մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի միավորումը։
Թիվ մեկ ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 2:24-ին (Երեւանի ժամանակով (4:24-ին), իսկ 2:36-ին (Երեւանի ժամանակով 4:36-ին) առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ նախագահն իջել է օդանավակայանում իրենց դիմավորող իտալացի եւ ամերիկացի պաշտոնատար անձանց մոտ:
Այնուհետեւ նրանք նստել են ավտոմեքենաները եւ հեռացել օդանավակայանի տարածքից: Եվրոպա Բայդենի ուղեւորության առաջին կանգառը կդառնա Վատիկանը: Հոկտեմբերի 29-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Միացյալ Նահանգների ղեկավարին կընդունի ունկնդրության:
Հռոմում Բայդենի հանգուցային հանդիպումներից մեկը կդառնան բանակցությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որոնք նույնպես կկայանան հոկտեմբերի 29-ին: Բացի դրանից, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումներ կանցկացնի Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի եւ երկրի վարչապետ Մարիո Դրագիի հետ:
Հոկտեմբերի 30-ին եւ 31-ին Բայդենը կմասնակցի G20-ի միջոցառումներին եւ նիստերին՝ նվիրված տնտեսությանը եւ միջազգային այլ կարեւոր հարցերի: Այնուհետեւ ԱՄՆ-ի նախագահը կմեկնի Գլազգո՝ ՄԱԿ-ի կլիմայի հարցերով բարձր մակարդակի խորհրդաժողովին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: