«Մերժելի է ցանկացած առաջարկություն, որը «կարմիր գծերը» հաղթահարելու տեսք է ստանալու». Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ իրենց հեղինակած հակաադրբեջանական հայտարարության քվեարկությանն իշխող խմբակցության չմասնակցելուն, ինչպես նաև ներկայացրած պատճառաբանությանը, թե հայտարարության տեքստն իրենց նախապես չեն տվել ծանոթանալու:

Մինչդեռ Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ ՔՊ-ն առնվազն մեկ օր ժամանակ ուներ նախագծին ծանոթանալու համար։

«Մեր կողմից մերժելի է ցանկացած առաջարկություն, որը «կարմիր գծերը» հաղթահարելու տեսք է ստանալու։ Այդ հայտարարության մեջ «կարմիր գծերը» մի քանիսն էին։ Առաջինն արձանագրումն է այն բանի, որ տեղի է ունեցել ոչ միայն միջազգային հանցագործություն Հայաստանի և Արցախի նկատմամբ, այլև Արցախի տարածքի օկուպացիա է տեղի ունեցել։ Երկրորդ՝ ՀՀ տարածք ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներթափանցում է տեղի ունեցել, և ամրաշինական հստակ աշխատանքների փորձ է կատարում»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Միաժամանակ պատգամավորը նկատեց, որ այս հայտարարությանն անդրադարձ կատարեցին նաև թշնամական երկրի լրատվամիջոցները, բնականաբար, ի վնաս Հայաստանի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031