ՌԴ դեսպանը լիարժեք տեղեկություն չուներ ևս մեկ փաստաթղթի ստորագրման մասին. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ երեկ խորհրդարանում հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

«Խմբակցության խորհրդի կազմով ենք հանդիպել, բացի դրանից, առանձին հանդիպումներ մինչև այդ էլ եղել են։ Այդ հանդիպումը երկարացվեց այն պատճառով, որ ՌԴ դեսպանը որոշակի անձնական խնդիրներ ուներ։ Մենք քննարկել ենք իրադրությունը, ներկայացրել ենք խմբակցության տեսակետը ռազմաքաղաքական իրավիճակի մասին, քննարկել ենք նաև խորհրդարանական համագործակցության շրջանակում մեր համագործակցությունը։ Իհարկե, քննարկել ենք այն իրադրությունը, որը ստեղծվել է Հայաստանի շուրջ, կարևորելով հայ-ռուսական համագործակցությունը՝ որպես ռազմավարական գործընկերություն։ Խոսել ենք նաև միացյալ զորախմբի, սահմանապահների մասին։ Իհարկե, կան որոշակի փակ խնդիրներ, որոնց մասին այսօր այստեղ չէի ուզենա խոսել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Սեյրան Օհանյանը։

Հարցին՝ ըստ լուրերի՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին պատրաստվում է ստորագրել ևս մեկ փաստաթուղթ, այդ փաստաթղթի մասին խոսակցություն եղե՞լ է ՌԴ դեսպանի հետ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Դեսպանը որքանով որ տիրապետում էր իրավիճակին, ասաց, որ ինքը լիարժեք մինչև վերջ տեղեկություն չունի դրա մասին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031