
ՀՀ ԱԺ նախագահը ՌԴ պաշտոնյաների հետ քննարկել է երկխոսություն ապահովող տարբեր հարթակների ստեղծման հեռանկարները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակները Հայաստանում են՝ մասնակցելու հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին:
Կողմերը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաեւ երկխոսություն ապահովող տարբեր հարթակների ստեղծման հեռանկարները: Անդրադարձ է եղել օրենսդիր մարմինների գործունեության տարածաշրջանային առաջնահերթություններին:
Ռուսական կողմը հանդես է եկել տարբեր ձեւաչափերի փոխգործակցության առաջարկներով, որոնց իրականացման ուղղությամբ երկուստեք կարեւորվել է համատեղ օրակարգերի ձեւավորումը: