
«Չեմ կարող ասել, հետևեք պաշտոնական լրահոսին»․ ԱԱԾ մամուլի խոսնակը՝ հայ գերիների նոր խմբի հնարավոր վերադարձի լուրերի մասին

InfoPort.am–ի փոխանցմամբ՝ այսօր Երևան է ժամանել Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամատանար Ռուստամ Մուրադովը։ Կայքը՝ հղում անելով Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման իր աղբյուրներին, գրում է, որ վաղը Մուրադովը մեկնելու է Բաքու՝ հայ գերիների նոր խումբ բերելու նպատակով։
ԱԱԾ մամուլի խոսնակ Սարգիս Գևորգյանը 168․am-ի հետ զրույցում ասաց․ «Չեմ կարող ասել, հետևեք պաշտոնական լրահոսին»։