Իշխանությունում Փաշինյանի գտնվելը Հայաստանի ընդդիմության անօգնականության դատավճիռն է
Անոտացիա
Իշխանությունում Փաշինյանի հետագա գտնվելը Հայաստանի ճշմարիտ ընդդիմադիր ուժերի անօգնականության դատավճիռն է, որոնք ի վիճակի չեն ազատվել իրենց բացառիկության պատրանքից և ի զորու չեն գերակա դարձնել Հայաստանի Հանրապետության պետական շահերը Նիկոլ Փաշինյան և Ко-ի հակաժողովրդական ռեժիմի դեմ իրենց քաղաքական պայքարում։
Հարգելի ընթերցող 2021թ. հոկտեմբերի 15-ին տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի ունեցավ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների Խորհրդի նիստը։ Ուշադիր լսելով Ռուսաստանի նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ելույթը, նրա խոսքերն այն մասին, որ. «Իհարկե, ցավոք, երբեմն առանց տարաձայնությունների և հակասությունների նույնպես չի լինում։ Եվ շատ ավելի վատ է, երբ այդ հակասությունները հանգեցնում են սուր հակամարտությունների ԱՊՀ մասնակից առանձին պետությունների միջև, այնպես, ինչպես դա պատահեց, ցավոք, անցած տարի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակում… Մեր երկրի ակտիվ աջակցությամբ հակամարտությունը հաջողվեց կանգնեցնել, և ռուս խաղաղապահ զորակազմը հանդես է գալիս որպես հրադադարի ռեժիմի երաշխավոր… Վերականգնվում են կենսապահովման համակարգերը, ցուցաբերվում է բժշկական օգնություն բնակչությանը, իրենց տներն են վերադարձել տասնյակ հազարավոր փախստականներ՝ ավելի քան 52 հազար մարդ…»։
Ռուսաստանի նախագահը, արդիականության իսկական առաջնորդ լինելով, իրեն բնորոշ նրբանկատությամբ չասաց այն մասին, որ միայն իր անձնական ջանքերի և համառ հորդորների շնորհիվ 2020թ. նոյեմբերի 9-ին ռուսական խաղաղապահ զորակազմի Լեռնային Ղարաբաղ մտնելով պատերազմը Լեռնային Ղարաբաղում դադարեցվեց, Արցախի Հանրապետության ազգաբնակչությունը փրկվեց ցեղասպանությունից։ Անվիճելի փաստ է, որ սորոսյան ստոր լափակերները, որոնք արդեն ոչ մեկ տասնամյակ իրենց արտոնյալ են զգում Հայաստանի տեղեկատվական դաշտում, տասնյակ ինտերնետ-պարբերականներում խեղաթյուրում են տեղի ունեցած աղետի էությունը՝ տարածելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև ինքնահռչակ Արցախի Հանրապետության բաժանման ինչ-որ գաղտնի դավադրության մասին տեղեկատվություն, որը տանում է դեպի Արցախի Հանրապետության անկախության կորստի, որն իր գոյության ավելի քան 30 տարվա ընթացքում այդպես էլ չճանաչվեց Հայաստանի կողմից։ Եվ բնավ պատահական չէր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որը հնչեց «Россия 24» հեռուստաալիքի եթերում։ «Ինչ վերաբերում է ճանաչմանը՝ որպես անկախ ինքնուրույն պետություն Ղարաբաղի չճանաչմանը, այստեղ կարելի է տարբեր կերպ գնահատել, բայց դա, անկասկած, էական գործոն էր, այդ թվում և հենց նոր, հույս ունեմ, ավարտված արյունահեղ հակամարտության ընթացքում։ Որովհետև Ղարաբաղի չճանաչման փաստն ինքնին, այդ թվում Հայաստանի կողմից, էապես դրել է իր դրոշմը իրադարձությունների ընթացքի, դրա ընկալման վրա»,- ասել է Պուտինը («Непризнание Карабаха было существенным фактором в конфликте, заявил Путин» «Ղարաբաղի չճանաչումը էական գործոն էր հակամարտությունում, ասել է Պուտինը»։
Ընթերցողներին հիշեցնեմ, որ դեռևս 2020թ. հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հանդես եկավ հայտարարությամբ, որի տեքստը ներկայացվում է ստորև. «Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային բանակցությունների շարքից հետո Ռուսաստանի նախագահը կոչով դիմում է դադարեցնել ղարաբաղյան հակամարտության գոտում վարվող մարտական գործողությունները հումանիտար նկատառումներով, զոհվածների մարմինների և գերիների փոխանակման նպատակով։ Այս հարցերի վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման համար, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ, հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները» («Заявление Президента Российской Федерации», 8 октября 2020 года «Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը»։ Որպեսզի 2020թ. հոկտեմբեր-նոյեմբերի իրադարձությունների մասին պատկերն ավելի ամբողջական լինի, մեջբերում կատարեմ նաև «Պուտինը խոստովանել է, որ չի հասկացել Փաշինյանի հրաժարվելը Շուշի փախստականների վերադարձի պայմանից» հոդվածից՝ հրապարակված 2020թ. նոյեմբերի 17-ին . «Հոկտեմբերի 19-20-ին ես մի շարք հեռախոսային բանակցություններ ունեցա ինչպես (Ադրբեջանի) նախագահ (Իլհամ) Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ։ Այդ ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը վերադարձրել էին Ղարաբաղի հարավային՝ աննշան մասի վերահսկողությունը,- ասել էր Ռուսաստանի նախագահը։- Ընդհանուր առմամբ, ինձ հաջողվեց համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել մարտական գործողությունները, բայց իր կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում Շուշի քաղաք (ընդգծումն իմն է՝ Ա.Գ.)։ Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումը այնպես ձևակերպվեց, որ դա նրանց համար անընդունելի է, և վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակի ասաց, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերին։ Ինձ համար հիմա էլ այնքան հասկանալի չէ, թե որն էր այդ սպառնալիքը՝ նկատի ունենալով, որ ենթադրվում էր խաղաղ քաղաքացիների վերադարձ՝ հայկական կողմի վերահսկողության պահպանմամբ Ղարաբաղի տարածքի այդ մասի հանդեպ, ներառյալ Շուշին, և նկատի ունենալով մեր խաղաղապահներին» (ընդգծումն իմն է՝ Ա.Գ.)։ Այնուհետև Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը նշել է. «Ինձ այն ժամանակ վարչապետն ասաց. «Ոչ, չենք կարող գնալ դրան, մենք կպայքարենք, կկռվենք»։ Համոզված եմ, որ Նիկոլ Վովաևիչը, որին Հայաստանի հայրենասերները անվանում են ոչ այլ կերպ, քան Նիկոլ-դավաճան, դա ասել է գիտակցված, քանի որ այդ ժամանակ Արևմուտքի հատուկ ծառայությունների և նրանց թուրք-ադրբեջանական հանցակիցների կողմից նրա վրա դրված առաքելությունը Նիկոլը դեռ չէր կատարել։ Այս գնահատականների արդարացիությունը կհաստատի կամ կհերքի անխուսափելի դատաքննությունը Ղարաբաղյան պատերազմին (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին։ Դատարանի իրավասությունն է՝ պարզել ճշմարտությունը, տալ հարցերի պատասխանները, դիցուք՝ արդյո՞ք Ղարաբաղյան պատերազմը և դրա հետևանքները զբաղեցրած պաշտոնին Նիկոլ Վովաևիչի բացարձակ անհամարժեքության, չհամապատասխանելու հետևանք էին, թե՞ դա հուռռա-հայրենասիրության և նրա կողմից հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային շահերին հանցավոր դավաճանության արդյունք էր։ Սրա հաստատումը կապացուցի այն պնդումը, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի և Հայաստանի Զինված ուժերի ավելի քան երկու հազար զինվորների ու սպաների զոհվելու անմիջական մեղավորն է։ Էլ չեմ ասում նրա ուղղակի մեղքի և պատասխանատվության մասին այն իրողության համար, որ այսօր մենք ավելի քան տասը հազար ծանր վիրավորումներ ստացած զինծառայողներ, ավելի քան 45 հազար օթևանազրկված ընտանիքներ, Լեռնային Ղարաբաղից փախստականներ ունենք, ովքեր կորցրել են ոչ միայն օթևանը, այլև այգիներ, փոքր ու միջին ձեռնարկություններ և, վերջապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի 75%-ը։
Հավատացեք, հարգելի ընթերցող, ինձ համար շատ ծանր է նորից ու նորից անդրադառնալ ամբողջ աշխարհի հայության համար մեկամյա վաղեմության այդ ողբերգական իրադարձություններին։ Արդեն մեկ տարի արնածորող այդ վերքերը ոչ մի կերպ չեն սպիանում և մեծ չափով այն պատճառով, որ հայ հասարակությունում (համենայնդեպս՝ նրա բավական էական հատվածում) դեռևս չկա համազգային աղետի խորքային գիտակցում, որն իրականություն դարձավ Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) արդյունքներով։ Տասնյակ փաստերի ներկայացմամբ չեմ հիմնավորի վերն իմ տված գնահատականները, չեմ նշի ՀՀ VIII գումարման Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների աշխատանքի աններելի վրիպումները՝ հիանալի հասկանալով, որ իմ եզրահանգումները և գնահատականները բնավ չեն դառնալու այսօր գործող խորհրդարանական ընդդիմության քաղաքական օրակարգի արմատական ճշգրտման և իմաստավորման առարկա։ Այո, այո, հարգելի ընթերցող, ավաղ, հենց այդպես է, որ կա, անգամ չնայած այն բանին, որ վերը իմ տված գնահատականները, ցավոք, ճշմարտություն են։ Ճշմարտություն, որն իմաստավորման փոխարեն մեղադրանքների կվերածվի իմ հասցեին, թե, իբր, ընդդիմության հասցեին իմ «մեղադրանքներով» ես ջուր եմ լցնում փաշինյանական քարոզչության ջրաղացին։ Ավելին, իմ ամուր համոզմունքն այն է, որ Փաշինյանից ազատվելը, նրան իշխանությունից հեռացնելը Հայաստանի Հանրապետության պետականության պահպանման պարտադիր պայմանն է, որն օբյեկտիվորեն ենթադրում է, որ դա է այսօրվա քաղաքական օրակարգի գլխավոր գաղափարաբանական հենքը, այլ ոչ թե ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի շուրջ Փաշինյանի ռեժիմին ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերի միավորման արհեստականորեն սերմանվող հարցը։ Ավաղ, հարգելի ընթերցող, սա նույնպես նենգափոխված կներկայացվի։ Տողերիս հեղինակը ՀՀ երկրորդ նախագահի ընդդիմադիրն էր, բայց Հայաստանում պետական հեղաշրջումից (2018թ. ապրիլ-մայիս) հետո, երբ հասկանալի դարձավ, որ իմ Հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, վտանգի մեջ է, երբ սկսվեց Արցախի հերոսների՝ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, լուսահոգի գեներալ-գնդապետ Մանվել Գրիգորյանի, ՀՀ ներկա խորհրդարանում «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, Հայաստանի և Ռուսաստանի հայրենասեր, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, արցախյան ազգային-ազատագրական շարժման շատ ու շատ այլ ականավոր զորահրամանատարների նկատմամբ Պոտոմակի ափերից (CIA) և մառախլապատ Ալբիոնից (MI6) ուղղորդվող անպատկառ հալածանքը, ինձ համար միանշանակ էր, որ եկել է ճշմարտության ժամը, դիցուք. երբ 2018թ. հուլիսի 27-ին Փաշինյանի ռեժիմը Ռոբերտ Քոչարյանին կալանավորեց և բանտարկեց, ես իմ պարտքը համարեցի գրել «Քոչարյանն իմ ընկերը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» հոդվածը։ Այն հրապարակվեց 2018թ. օգոստոսի 2-ին ռուսաստանյան հայրենասիրական REGNUM ինտերնետ-պարբերականում։ Մեջբերեմ միայն այդ հոդվածի վերջին նախադասությունները. «Վերափոխելով այս հանճարեղ միտքը (նկատի ունեմ հին հույն փիլիսոփա Սոկրատեսին վերագրվող արտահայտությունը՝ «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»)` ասեմ. Ռոբերտ Քոչարյանն իմ ընկերը չէ, կրկնում եմ` ընկերս չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Իսկ ճշմարտությունն այն է, որ Քոչարյանի հանդեպ դատ ու դատաստան սարքելու մտադրությունը, ընդ որում` արհեստականորեն, «ականջից ձգելով» այդ գործընթացում Ռուսաստանին ներքաշելով, հերթական քայլն է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական հարաբերությունների խզման տանող ճանապարհին: Այլ խոսքով` սա առաջին քայլն է դեպի հայոց պետականության կորուստ տանող ճանապարհին: Եվ սա չափազանցություն չէ: Սա ճշմարտություն է»: Ավաղ, այս հոդվածի հրապարակումից հետո անցել է ավելի քան երեք տարի, բայց դրանում պարունակվող եզրակացություններն այսօր էլ չեն կորցրել իրենց հրատապությունը։ Գրում եմ այս մասին, որովհետև պետք չէ Ռոբերտ Սեդրակովիչին արջի ծառայություն մատուցել՝ նրա թիմակիցներին ենթակա տասնյակ ինտերնետ-պարբերականներով և ինտերնետ-հեռուստաալիքներով պարտադրելով Ռ.Քոչարյանի բացառիկության մասին մտքերը, որին պետք է ընկալել ոչ այլ կերպ, քան ժամանակակից Հայաստանի համազգային առաջնորդի։ Նման հավաստիացումները ձեռնտու են նիկոլվովաևիչյան հակազգային քարոզչությանը, որը բավական պրոֆեսիոնալ կերպով խաղարկում է մեր իրողություններում այդ օբյեկտիվորեն չպահանջված դրույթը։
Որպեսզի սխալ չհասկացվեմ, հարգելի ընթերցող, նշեմ, որ տողերիս հեղինակը մեկ ամիս առաջ խնդրել էր Ռոբերտ Սեդրակովիչին փոխանցել ս.թ. ապրիլին լույս տեսած «Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության այլընտրանքը պատերազմն է» խորագրով իմ գիրքը՝ ընծայագրով, որը հաստատում էր նրա հետ իմ համոզմունքի ընդհանրությունը Փաշինյանի հակազգային ռեժիմի դեմ պայքարի անհրաժեշտության մասին, ինչը չի կարելի ասել այդ պայքարի իրականացման մեխանիզմների մասին։ Իմ պարտքն եմ համարում նորից ընդգծել, որ վերոնշյալ գրքիս հրատարակումը հնարավոր դարձավ շնորհիվ Հայաստանի երրորդ նախագահ, հարգարժան Սերժ Ազատի Սարգսյանի աջակցության։ Բայց իմ «պաթոսը» նրա հանդեպ, որը գնահատել էին իմ նախորդ հոդվածներում (ինչպես այդ մասին ինձ մատնանշեցին, անշուշտ, Հայաստանի բարեկամները), պայմանավորված է ոչ թե այդ գործոնով, այլ ոչ քիչ չափով հիմնված է այն բանի վրա, որ մինչև 2008թ., լինելով շատ լարված հարաբերությունների մեջ Սերժ Սարգսյանի հետ (ոչ պակաս չափով, քան Ռոբերտ Քոչարյանի հետ), քաղաքական մոտեցումների ընդհանրությունը միջազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի անկախության պաշտպանության գործում հիմք դարձավ, որպեսզի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի նախագահն է Սերժ Սարգսյանը, որոշում ընդունի, որը ոչ միայն ապահովեց իմ ընտրվելը V և VI գումարումների Ազգային ժողովում, այլև հաստատվեց իմ թեկնածությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ մշտական պատվիրակության ղեկավարի պաշտոնում (2012-2017թթ.) և ինձ պատվիրակելը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում (2017-2018թթ.)։ Եվ ահա, հարգելի ընթերցող, մեր օրերում, երբ արդեն ավելի քան երկուսուկես տարի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը օտարված է իշխանությունից, իմ ղեկավարած «Ազգային Միաբանություն» կուսակցությունը սատարում է Հայաստանի Հանրապետական կուսակցության մոտեցմանը Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցում, որը հնչեցրել է նրա նախագահ Սերժ Սարգսյանը 2021թ. հոկտեմբերի 3-ին Ծաղկաձորում, «Հանրապետականներ. շարունակական բարեփոխումներ» կոնֆերանսում։ Այսպես, ս.թ. հոկտեմբերի 3-ին ռուսաստանյան հայրենասիրական «Красная весна» տեղեկատվական գործակալությունը հրապարակեց հոդված՝ «Սերժ Սարգսյանը նշել է Հայաստանում իշխանափոխության բաղադրատոմսը» վերնագրով, որում, մասնավորապես, նշվում է. «Մեր պայքարն այսօր պետք է լինի ոչ թե հանուն մարդկանց մեր կողմը գրավելու, այլ այն բանի, որպեսզի որքան հնարավոր է շուտ ազատվենք նրանից (վարչապետից – ծան.՝ «Красная весна» տեղեկատվական գործակալություն)։ Ընդդիմությունը Հայաստանում կարող է իրականացնել իշխանափոխություն, եթե ընդդիմադիր ուժերն իրենց առջև դնեն այդ նպատակը, այլ ոչ թե իշխանության գալ ի հաշիվ նրա (Նիկոլ Փաշինյանի – խմբ.) հեռացման»,- ասել է նա։ Սարգսյանի խոսքով՝ այժմ պետք է մտածել ոչ թե իշխանության, այլ Հայրենիքի մասին և գործել՝ ելնելով այդ դիրքորոշումից։ Նա ասել է, որ ուրախ կլիներ, եթե խորհրդարանի ընտրություններում կրկնակի քիչ ձայներ ստանար, որոնք կգնային այլ ընդդիմադիրների, բայց երկիրը այլ կառավարություն ունենար»։
Չեմ թաքցնում, հարգելի ընթերցող, որ եթե ՀՀ երկրորդ նախագահը իշխանությունից Փաշինյանի հեռացման նման մարտավարություն պաշտպաներ, տողերիս հեղինակը, անկասկած, կոգեշնչվեր հիրավի պաթոս ունեցող հոդված գրելու ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հասցեին, մանավանդ եթե այդ մոտեցումը սատարվեր նաև Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանի կողմից։ Գրում եմ այս տողերը և ցանկանում հավատալ, որ սա քաղաքական երևակայության ոլորտից չէ, առավել ևս չի տեղավորվում ներկայում մշակվող քաղաքական խելագարության տեսությունում։ Այս օրերին, երբ սպառնալիքի տակ է հայոց պետականության բուն գոյությունը, ցանկանում եմ հիշել և հիշեցնել նախագահներին նաև այն դրականը Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ, որը կապված է նրանց գործունեության հետ։ Դա Հայաստանի և Արցախի հաղթանակն է 1992-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, դա ՀՀ որոշակի տնտեսական աճն է Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, նվազագույն վնասներով 2008-2009թթ. գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարումն է, Հայաստանի անդամակցությունը (2015թ. հունվարի 20) Եվրասիական տնտեսական միությանը, ադրբեջանական զորքերին հաջող հակահարված տալը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով (2016թ. ապրիլի 2-5), Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Վասիլևիչ Գերասիմովի անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ամբողջ ճակատի գծով հրադադարի երկկողմ համաձայնագրի ընդունումը, որոնք տեղի են ունեցել Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։
Կարծում եմ, որ անկախ Հայաստանի Հանրապետության նախկին երեք նախագահների ձեռքբերումների (ՀՀ անկախության տարիներին նրանց կառավարման շրջաններում թերությունների և բացթողումների մասին քանիցս գրել ու խոսել եմ) այսքան սուղ թվարկումը Հայաստանի քաղաքացիներին լիակատար իրավունք է տալիս պահանջելու նրանցից միավորել իրենց բոլոր հնարավորություններն ու ջանքերը՝ ազատվելու համար նիկոլփաշինյանական չարիքից, սատանիստների իշխանությունից, որոնք մեր պետությունը տանում են կործանման։ Իսկ Հայաստանի քաղաքական դասի հասունությունը, նրա անկաշառությունը հավաքական Արևմուտքի տարատեսակ աշխարհաքաղաքական դերակատարներից, ինչպես նաև Հարավային Կովկասում նրանց սցենարներն իրականացնողներից՝ հանձինս նեոսօմանյան և ափշերոնյան սուլթաններ Էրդողանի և Ալիևի, որոնք ամենայն համոզչությամբ դրսևորվում են ժամանակակից, Հայաստանի և Արցախի համար վճռորոշ պայմաններում, կորոշվի միավորվելու ունակությամբ՝ մի կողմ դնելով առկա բոլոր հակասությունները։ Ողջ քաղաքական դասի միավորման այլընտրանքը, այդ բացառիկ պահանջված գործընթացում ինչ-որ պայմանների արհեստական ներմուծումը հավասարազոր կլինեն Հայաստանի և Արցախի ազգային շահերի դավաճանությանը, Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) ավելի քան հինգ հազար անմեղ նահատակ զինվորների և սպաների լույս հիշատակը սրբապղծորեն մոռացության տալուն։ Դա կլինի անսիրտ, անհոգի վերաբերմունքի դրսևորում Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի զոհերի անդառնալի կորստի վշտից կոտրված հազարավոր հարազատների ու մերձավորների հանդեպ, ինչը հնարավոր դարձավ բարբարոսական վայրագություններին սիրիական վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցության պայմաններում։
Թող ների ինձ հարգելի ընթերցողը ինձ համակած տագնապալի զգացումներիս այսքան հուզական նկարագրության համար։ Այս փուլում, երբ ինձ համար շարունակում են անհասանելի մնալ ընդդիմադիր հեռուստաալիքների եթերը, ելույթները ինտերնետ-հեռուստատեսության ալիքներում, իմ հոդվածների հրապարակումները ՀՀ երկրորդ նախագահին և նրան աջակցող քաղաքական ուժերին ենթակա ինտերնետ-պարբերականներում, երբ իմ տեսլականը Հայաստանը սատանիստների իշխանությունից ազատելու մասին ՀՀ քաղաքացիներին հասցնելու ամբողջ հույսը կապվում է 168.am և Hayeli.am ինտերնետ-հեռուստատեսության (գլխավոր խմբագիրներ՝ Սաթիկ Սեյրանյան և Անժելա Թովմասյան), ինչպես նաև «Новое Время» (գլխավոր խմբագիր՝ Ռուբեն Սաթյան) և «Իրավունք» (ղեկավարներ՝ Հայկ Բաբուխանյան և Հովհաննես Գալաջյան) հայրենասիրական պարբերականների հետ, միշտ չէ, որ ստացվում է զսպել հույզերս հոդված գրելիս, ինչը, խոստովանում եմ, բնավ չի կարող բավարարվածության զգացում առաջացնել։ Ընդ որում՝ ես ոգեշնչվում եմ նրանով, որ ռուսաստանյան հայրենասիրական REGNUM տեղեկատվական գործակալությունը, հրապարակելով իմ հոդվածները, մեծ աջակցություն է ցուցաբերում (սա գրում եմ առանց կեղծ համեստության) ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներին, իհարկե, նաև ռուս ընթերցողներին այն դիրքորոշմանը ծանոթացնելու գործում, որը տրամագծորեն հակադրվում է այսօրվա Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից։ Նշեմ, որ ի մեծ գոհունակություն ինձ, REGNUM տեղեկատվական գործակալությունում իմ հոդվածների հրապարակումից հետո տասնյակ հայտնի ռուսաստանյան ինտերնետ-պարբերականներ դրանք տեղադրում են իրենց կայքերում։
Այժմ, հարգելի ընթերցող, կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է որոշ մանրամասներ ներկայացնելու գագաթաժողովում (Անկախ Պետությունների Համագործակցության կազմավորման 30-ամյակի առիթով) նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի ելույթներից (հոկտեմբերի 15)։
Այսպես, ԱՊՀ երկրների գագաթաժողովում ունեցած իր ելույթում ափշերոնյան սուլթանը, մասնավորապես, ասաց. «Անցած տարի այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց վերահսկողությունը Իրանի հետ պետական սահմանի 130 կիլոմետրանոց հատվածում, որը Հայաստանի վերահսկողության տակ էր մոտ 30 տարի, և դրանով իսկ պատնեշ դրեց Իրանից Ադրբեջանի Ջեբրայիլի շրջանով Հայաստան և այնուհետև Եվրոպա թմրաթրաֆիկի երթուղու դեմ, մեր կողմից առգրավված հերոինի ծավալը ադրբեջանա-իրանական սահմանի մյուս տեղամասերում նախորդ տարիների նույն ժամանակաշրջանների համեմատ ավելացել է երկու անգամ։ (Ալիևի այս պնդումը անուղղակիորեն վկայում է թմրաթրաֆիկի մասին նրա լիակատար իրազեկության մասին, որը մշակում են միջազգային մաֆիոզ կառույցները։ Տեղեկություն խորհրդածելու համար…)։ Սա վկայում է այն մասին, որ մոտ 30 տարի Հայաստանը Իրանի հետ դավադրությամբ օգտագործել է Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքները դեպի Եվրոպա թմրաթրաֆիկ իրականացնելու համար»։
Այս զրպարտչական մեղադրանքին հաջորդեց պաշտոնական Թեհրանի անհապաղ արձագանքը։ Այսպես, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս հայտարարությունը, ասել է. «Մեղադրանքները երկրի հասցեին, որը համաշխարհային հանրության կողմից ճանաչված է որպես թմրաթրաֆիկի դեմ պայքարի հերոս, չեն կարող այլ հետևանքներ ունենալ՝ բացի որպես խոսքերի հերքում լինելուց։ Զգուշացեք սատանայի որոգայթներից»։
Նշենք, որ 2021թ. հոկտեմբերի 15-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 19.26-ին ՏԱՍՍ-ը հրապարակեց հոդված՝ «Իրանի ԱԳՆ-ն հերքել է Ալիևի հայտարարությունը թմրաթրաֆիկին Թեհրանի մասնակցության մասին» վերնագրով, որում, մասնավորապես, նշվում է. «ԱԳՆ ներկայացուցիչը վճռականորեն հերքել է Ալիևի նոր հայտարարությունները Իրանի վերաբերյալ ԱՊՀ երկրների նիստում… Նման մեղադրանքները ծառայում են միայն Իսրայելի շահերին, որոնք ուղղված են Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների եղբայրական հարաբերությունների վատթարացմանը,- նա նաև հայտարարել է իսլամական հանրապետության առաջնային դերի մասին թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում, ինչը քանիցս հաստատվել է համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից… Ցավոք, չնայած Բավքի կողմից դրական անձնական ուղերձներին (այստեղ կասկած չի հարուցում, որ ուղերձները եղել են Ալիևից կամ նրա անմիջական հանձնարարությամբ – Ա.Գ.) հնարավոր բոլոր շփումների ժամանակ, Ադրբեջանը մտադիր է այսուհետ ևս անհիմն հայտարարություններ անել ԶԼՄ-ների համար, որոնց (իրանական կողմը) համապատասխան արձագանք կտա»։ Կարծում եմ, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, ասելով, որ «չնայած դրական անձնական ուղերձներին Բաքվի կողմից հնարավոր բոլոր շփումների ժամանակ և այլն», ոսկերչական ճշգրտությամբ ալիևյան ուղերձի հասցեատերերին (մասնավորապես՝ եվրոպական առաջնորդներին, ուր և արդյունքում, Ալիևի խոսքերից ելնելով, հասցվում են թմրանյութերը) հասցրեց ափշերոնյան սուլթանի արտահայտությունների ողջ կեղծավորությունն ու զրպարտչական բնույթը բացարձակ սուտ այն մեղադրանքների վերաբերյալ, թե «30 տարվա ընթացքում Հայաստանը Իրանի հետ դավադրությամբ օգտագործել է Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքները դեպի Եվրոպա թմրաթրաֆիկի իրականացման համար»։
Միանգամայն սպասելի է, որ ընթերցողն իրավամբ կարող է հարցնել. իսկ ինչպե՞ս արձագանքեց ափշերոնյան սուլթանի այդ զրպարտությանը Ալիևից հետո ելույթ ունեցած Նիկոլ Փաշինյանը։ «Չեմ կարող չարձագանքել Իրանի և Հայաստանի կողմից կազմակերպված թմրաթրաֆիկի մասին արտահայտություններին։ Ես ուզում եմ նշել, որ մենք շատ սերտ համագործակցում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ և շատ արդյունավետ պայքարում ենք թմրաթրաֆիկի դեմ։ Կարող եմ ներկայացնել թվեր, որոնք ցույց են տալիս, որ առգրավված թմրանյութերի քանակը մեզ մոտ ավելացել է չորս անգամ, և նույնիսկ ավելի շատ։ Իրանը և Հայաստանը շատ սերտ համագործակցում են թմրաթրաֆիկի դեմ պայքարում» (այսինքն՝ Փաշինյանն ըստ էության հաստատեց թմրաթրաֆիկի գոյության փաստը – Ա.Գ.)։ Լսելով Փաշինյանի բոսի, ասել է թե՝ Ալիևի կողմից հնչեցված մեղադրանքները հաստատող նման ստորաքարշ գնահատականը՝ ես երկմտանքի մեջ ընկա. ի՞նչ է սա՝ պարտավորություն հրապարակավ հաստատելու ափշերոնյան սուլթանի հնչեցրած անգամ ամենազազրելի սո՞ւտը, թե՞ միտումնավոր մեղադրանքի ներկայացում անձնազոհ արցախցի մարտիկների հասցեին, որոնք տեղակայված էին Իրանի հետ 130 կիլոմետրանոց սահմանամերձ տարածքում, որը մինչև Ղարաբաղյան պատերազմը (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) վերահսկվում էր Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից։ Ավելին, դա նաև արդեն Նիկոլ Փաշինյանի կողմից Իրանում մահացու պատժվող մեղադրանք է ԻԻՀ սահմանապահ ստորաբաժանումների հասցեին, որոնք վերահսկում են իրանական սահմանի այդ տեղամասը։ Անվիճելի է, որ ԱՊՀ գագաթաժողովում Փաշինյանի հնչեցրած այդ «ճարտար», արդարացնող հայտարարությունն այլ կերպ, քան ստոր դավաճանական քայլ Իրանի հանդեպ անհնար է բնութագրել։ Կասկած չի հարուցում, որ Փաշինյանի այս արարքը ոչ քիչ չափով կհաշվվի որպես արդարացում Նիկոլ Վովաևիչի կողմից՝ կաշառելու վարպետ նեոօսմանյան և ափշերոնյան սուլթանների շռայլ հատուցումն (միլիարդավոր դոլարների կերակրաբաժինն) ընդունելու համար, ինչի մասին, կրկնում եմ, ասեկոսեները Հայաստանում օրեցօր ավելի են ծավալվում։ Վերլուծելով Փաշինյանի այս գործողությունները՝ համոզվում ես, որ հավաքական Արևմուտքի հատուկ ծառայությունների սցենարիստների հաշվարկը որքան ճարտար, նույնքան էլ պարզունակ է, դիցուք. ամեն գնով սեպ խրել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերություններում, ինչը մեր օրերում շատ ու շատ կարևոր նշանակություն ունի։ Չէ՞ որ ժամանակի այս հատվածում Իրանի և Հայաստանի հարաբերությունների վստահելիությունից է շատ բանով կախված Հայաստանի և Իրանի պետական սահմանի անձեռնմխելիության ապահովման մակարդակը Սյունիքի մարզում։ Հենց այդ պատճառով պետք է հնարավորինս հստակ հասկանալ, որ Սյունիքի մարզում ՀՀ պետական սահմանի հուսալի պաշտպանությունը մեր տարածաշրջանում ստեղծված պայմաններում հնարավոր չի թվում առանց կենսականորեն կարևոր այդ խնդրի կատարմանը Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության անմիջական ներգրավման։
Կարելի է այլ փաստեր էլ ներկայացնել, որոնք, առաջին հայացքից, կարող են նիկոլվովաևիչյան սատանայական իշխանությունների ոչ խելամիտ գործողությունների հետևանք թվալ։ Բայց կարևոր է հասկանալ, որ նրանց գործողությունների դրդապատճառները արևմտյան հատուկ ծառայությունների մանրակրկիտ մտածված ռազմավարության իրականացման արդյունքն են, որոնք կենսագործվում են նրանց քաղաքական սպասյակների կողմից՝ հանձին ՀՀ ներկա ղեկավարության, ինչը հաշվարկված է միանգամայն կոնկրետ նպատակների հասնելուն։
Առաջին. Հայաստանի Հանրապետությունում, հատկապես Ադրբեջանի հետ ՀՀ սահմանամերձ շրջաններում, այսուհետ ևս կսադրվի լարվածության թեժացում, ինչը կհանգեցնի այդ շրջանների բնակչության անվստահությանն իրենց անվտանգության հարցում, իսկ դա անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանի այդ շրջաններից բնակչության զանգվածային արտագաղթի։ Ընդ որում՝ արևմտյան հատուկ ծառայությունների ստրատեգները և նրանց թուրք-ադրբեջանական հանցակիցները հատուկ կխթանեն լարվածության թեժացումը ՀՀ Սյունիքի մարզում, որը 45 կիլոմետրանոց սահման ունի Իրանի հետ։ Բնակչության արտագաղթը Սյունիքի մարզից զուգահեռաբար կուղեկցվի այդ մարզի քաղաքացիների գիտակցության մեջ այն թեզի արմատավորմամբ, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն էքսկլավը կկապի Ադրբեջանի հետ, անպայման բարերար ազդեցություն կունենա ՀՀ այդ շրջանի զարգացման, հազարավոր աշխատատեղերի ստեղծման և այլնի վրա։
Բնականաբար, Ադրբեջանի հետ սահմանակից Հայաստանի շրջանների քաղաքացիների անպաշտպանվածությունը սորոսյան գրչակները կմատուցեն որպես անգործության, և որ ավելի զզվելի է՝ որպես Թուրքիայի հետ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դավադրության արդյունք։
Երկրորդ, կասկած չի հարուցում, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում լարվածության թեժացումը տեղի կունենա միաժամանակ սադրանքներով ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին։
Այդ սրբապիղծ դրսևորումների վկաներ մենք դառնում ենք համարյա թե ամեն օր։ Ընդ որում՝ բավական բնութագրական է, որ Ադրբեջանի այդ սադրիչ գործողությունների կեղծ լուսաբանմանն ամենաակտիվ ձևով լծվել են ռուսաստանցի որոշ գրչակներ, որոնք գրեթե ամեն օր հանդես են գալիս Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող տարբեր ինտերնետ-պարբերականներում։ Գրչակներ, որոնք ժամանակին դարձան տարատեսակ այլասերվածների առաջին ծիծեռնակները, որոնք այժմ քնքշաբար անվանվում և արևմտյան քարոզչության կողմից մատուցվում են որպես սեռական փոքրամասնություններ կամ ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչներ։ Կոնկրետ ազգանուններ չեմ նշի, որպեսզի չբարձրացնեմ այդ վճարովի գրչակների վարձագինը։ Եվ ահա, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանին լարվածության թեժացումը հետապնդում է երկակի նպատակ, այն է. մի կողմից՝ սադրել այնտեղ մնացած բնակչության արտահոսք և Արցախից փախստականների ներհոսքի դանդաղում (և, առհասարակ, դադարեցում) դեպի պատմական Հայրենիք, մյուս կողմից՝ այդ նույն սորոսյան գրչակներին զուգահեռ կշարունակվի ռուսական խաղաղապահ զորակազմի վարկաբեկումը։ Մեծ խելք ունենալու հարկ չկա՝ գլխի ընկնելու համար այս զազրելի սցենարի իրականացման արդյունքների մասին՝ զանգվածային արտագաղթ Արցախից և, որպես հետևանք, ափշերոնյան սուլթանի պահանջ՝ դուրս բերել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Չէ՞ որ էլ մարդ չի մնա, որ ռուս խաղաղապահներն էլ պաշտպանեն։
Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, որոնք կհաստատեն, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) Ռուսաստանի ղեկավարության, անձամբ Ռուսաստանի նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի վճռական գործողությունները ոչ միայն փրկեցին Արցախի ազգաբնակչությանը ցեղասպանությունից, այլև խափանեցին Ռուսաստանի հարավային մատույցներում իսլամական աղեղը փակելու, իսկ վերջնարդյունքում՝ Հայաստանից 102-րդ ռուսական ռազմակայանը և Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության չորս սահմանապահ ջոկատները դուրս բերելու նեոօսմանյան սուլթանի և նրա հետևում կանգնած արևմտյան հատուկ ծառայությունների պլանները։ Այս մասին քանիցս մանրամասն գրել եմ։ Եզրահանգումը նույնն է՝ Փաշինյանի հեռացումը իշխանությունից հավասարազոր է Հայաստանի պետականության պահպանմանը։ Միևնույն ժամանակ, կցանկանայի ավելացնել նաև մեկ այլ եզրակացություն. իշխանությունում Փաշինյանի հետագա գտնվելը Հայաստանի ճշմարիտ ընդդիմադիր քաղաքական ուժերի անօգնականության դատավճիռն է։ Այստեղ կցանկանայի, իմ խորին համոզմամբ, մի բավական էական վերապահում անել, դիցուք. ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, որոնք Հայաստանի Հանրապետության ապագան և նրա բուն գոյությունը որպես անկախ, ինքնիշխան պետություն տեսնում են Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանն անդամակցության մեջ, իրավունք ունեն հուսալ Ռուսաստանի գոնե հարյուրապատիկ պակաս աջակցությունը, ինչին արժանանում են, օրինակ, տասնյակ հակազգային, այսպես կոչված, հասարակական կազմակերպությունները, որոնք արդեն ոչ մեկ տասնամյակ բավական շռայլ և կանոնավոր ֆինանսավորվում են Սորոսի «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամից և Հայաստանի Հանրապետության քաղաքական հարթությունում խրամատավորված խափանարար այլ կազմակերպություններից։ Իմ այս դիմումը թելադրված է այն պարզ իրողության գիտակցմամբ, որ ՀՀ ընդդիմադիր ուժերի ֆինանսավորումը Փաշինյանի ռեժիմին ընդդիմադիր այլ քաաղքական կառույցների կողմից, որոնք ներկայացված են ՀՀ VIII գումարման ԱԺ-ում, լի է չափազանց անցանկալի հետևանքներով՝ պայմանավորված Հայաստանի բնակչության բավական զգալի հատվածի վստահության խարխլմամբ, որն ընտրությունների չգնաց կամ իր ձայնը տվեց փաշինյանական կուսակցությանը (այդ կերպ վարվելով տղայի նման, որը տատիկին հակառակ սառեցնում է ականջները), քաղաքական կուսակցություններին, որոնք դեռևս պահպանել են իրենց անկախությունը ումից ասես, բացի իրենց անդամների սեփական համոզմունքներից, համոզմունքներ, որոնք հստակ ամրագրված են կուսակցությունների ծրագրային փաստաթղթերում, որոնք նրանք ներկայացնում են։
Վերջաբանի փոխարեն. Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ ԱՊՀ հոբելյանական գագաթաժողովում ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի և նրա հայ օրթաղի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները («Ալիևի օրթաղ» բնորոշման կիրառումը Նիկոլ Վովաևիչի վերաբերյալ հիմնված է աստվածաշնչյան հայտնի ասույթի հիման վրա՝ «Ուրեմն իրենց պտուղներից ճանաչեցեք նրանց», Մատթեոս, 7։20, Մեկնություն) ճնշող, միաժամանակ տագնապալի տպավորություն թողեցին։ Ափշերոնյան սուլթան Ալիևը, որը լիովին պատասխանատու է Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) սանձազերծման, զինվորական համազգեստով թուրք-ադրբեջանական գլխակերների (բառի բուն իմաստով) և սիրիական վարձկան ահաբեկիչների բարբարոսական չարագործությունների համար, Միջազգային քրեական դատարանի կողմից կատարած չարագործությունների (ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ, հանցագործություններ մարդկայնության դեմ, ինչպես նաև ագրեսիայի հանցագործություններ) համար քրեական պատասխանատվության ենթարկվելու փոխարեն հերթական անգամ դատախազի պատմուճան էր հագել։ Ափշերոնյան սուլթանի զրպարտչական մեղադրանքները Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հասցեին հետապնդում էին միանգամայն կոնկրետ նպատակներ, դիցուք. շեղել ԱՊՀ գագաթաժողովի մասնակիցների ուշադրությունը, կրկնում եմ, թուրք-ադրբեջանական գլխակերների և սիրիական վարձկան ահաբեկիչների բարբարոսական հանցագործություններից, մյուս կողմից՝ առաջ բերել ԱՊՀ երկրների (որոնցում իսլամ են դավանում) ղեկավարների արդար ցասումը Հայաստանի և Արցախի հանդեպ։
Հենց այդ նպատակին պետք է ծառայեին զրպարտչական մեղադրանքները, այն է. «Շուշա քաղաքում Հայաստանի կողմից ավերվել է մինչև օկուպացիան գոյություն ունեցող 17 մզկիթներից 16-ը։ Մեկը թողնվել է «հանդուրժողականության» ցուցադրման համար, և Իրանից այսպես կոչված մասնագետների օժանդակությամբ փորձ է արվել այն ներկայացնել որպես պարսկական։ Տները և հասարակական շենքերը քար առ քար, աղյուս առ աղյուս քանդվել, վաճառվել են Հայաստանին և Իրանին»։ Նիկոլը, որին Հայաստանում հայրենասիրական ուժերը անվանում են ոչ այլ կերպ, քան Նիկոլ-դավաճան, ինչպես և պետք էր սպասել, իր ելույթում Ալիևի այս ստոր սուտն էլ ոչ մի կերպ չհերքեց։ Չեմ կասկածում, որ իրանական կողմը կարձագանքի նաև ափշերոնյան սուլթանի այս զրպարտությանը, որը կոնկրետ նպատակներ է հետապնդում. վարկաբեկել Իրանի Իսլամական Հանրապետությունը Ադրբեջանի քաղաքացիների զգալի մասի աչքում, որի բնակչության ճնշող մեծամասնությունը իսլամի շիա ուղղության հետևորդ է։ Բնականաբար, Իրանի հասցեին սույն զրպարտչական մեղադրանքը Իսրայելի կառավարող շրջանակների սրտով է, որն Իրանի հետ չհայտարարված (երկու պետությունների կողմից) պատերազմի վիճակում է։ Անվիճելի է նաև, որ ափշերոնյան սուլթանի այս հարձակումն Իրանի դեմ հետապնդում էր կոնկրետ նպատակ, այն է. խափանել Իրանի Իսլամական Հանրապետության անշեղորեն աճող հեղինակությունը մուսուլմանական աշխարհում։ Բայց սա առանձին և մեր օրերում բավական հրատապ, խոր և համակողմանի վերլուծության թեմա է աստվածաբան գիտնականների կողմից։
Եվ ահա, հարգելի ընթերցող, այսքան տագնապահույզ պայմաններում, «Ազգային Միաբանություն» կուսակցության գրասենյակում, մեկ օր առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, տեղի ունեցավ իմ հանդիպումը արտասովոր, դրամատիզմով լի և հոգևոր վերածննդի ճակատագրի տեր մարդու, Երևանում և ՀՀ Գեղարքունիքի մարզի Կամո քաղաքում շատ հարգված (հատկապես ավագ սերնդի մարդկանց կողմից) Ֆելիքս Արտավազդի Ղարաբաղցյանի հետ։ Ահա արդեն մոտ տասնհինգ տարի բավական ինքնատիպ քաղաքի՝ Գավառի (նախկին անվանումը՝ Կամո) նախկին քաղաքապետը համակված է իր իսկ մտահղացումը՝ «Նոյան այգի» նախագիծը կենսագործելու գաղափարով, որը, Ֆ.Ղարաբաղցյանի պատկերացմամբ, պետք է գտնվի Հայաստանի Արարատի մարզում, բիբլիական Արարատ լեռան դիմաց, որտեղ կլինի չորս հիմնական համաշխարհային կրոնները խորհրդանշող տաճար՝ քրիստոնեական եկեղեցի, մահմեդական մզկիթ, բուդդայական տաճար և հրեական սինագոգ։ Դեռևս 2009թ. Ֆ.Ղարաբաղցյանն իր գաղափարը ներկայացրեց Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդի ներկայացուցիչներին, Եվրասիական հրեական կոնգրեսին, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիային, բնականաբար՝ Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություններին։ Մանրամասն չեմ ներկայացնի Ֆելիքս Ղարաբաղցյանի «Նոյան այգի» նախագծում դրված գաղափարները, դա նույնպես առանձին ուսումնասիրության թեմա է՝ դրա հետագա կենսագործման նպատակով։ Բայց հատկանշական է այն փաստը, որ Նախախնամության կամքով հենց 2021թ. հոկտեմբերի 15-ին Ռուս Ուղղափառ եկեղեցու Սինոդը որոշում ընդունեց Հայաստանի տարածքում թեմ ստեղծելու մասին. «2021թ. հոկտեմբերի 15-ին Ռուս Ուղղափառ եկեղեցու Բարձրագույն հոգևոր խորհուրդը որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության տարածքում ՌՈւԵ Երևանի-Հայոց թեմի ստեղծման մասին։ Նորակազմ Երևանի-Հայոց թեմի եպիսկոպոսը կունենա «Երևանի և Հայոց» արքեպիսկոպոսական տիտղոս, որի Մայր աթոռը կգտնվի Երևանում»։ Նշենք, որ այս որոշումն ընդունվել է 2021թ. հոկտեմբերի 12-ին Մոսկվայի Դանիլովյան Խաչվերաց վանքում Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից, նրանց հանդիպումից հետո։ Ուզում եմ հավատալ, որ սա աստվածային նախանշան է այն մասին, որ հայոց հին հողում, որը 301թ. ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, կտիրեն խաղաղությունն ու բարգավաճումը, և «Նոյան այգին» բիբլիական Արարատի ստորոտում կդառնա երկրաբնակների ընդհանրության և Երկիր մոլորակի վրա ապրող ժողովուրդների ճակատագրի անխզելիության ինքնատիպ մարմնավորում։ Բնավ պատահական չէ և այն, որ նախագծի հեղինակի անունը Ֆելիքս է, որը Հռոմեական կայսրությունում որպես անուն գրեթե չի օգտագործվել, միայն հազվադեպ կցվել է անվանը որպես մականուն՝ «երջանիկ» իմաստով, որպեսզի ընդգծվեն այդ մարդու հաջողակությունն ու «անխորտակելիությունը»։
Պատմությունից նմանատիպ ամենահայտնի օրինակը Հռոմի անժամկետ դիկտատոր Լուցիոս Կոռնելիուս Սուլլան էր՝ Ֆելիքս կամ «երջանիկ» մականունով։
Խորապես խորհրդանշական է, որ Ֆելիքս Ղարաբաղցյանի առաջարկը «Նոյան այգու» ստեղծման գաղափարն առաջ մղելու նախաձեռնող խմբում «Ազգային Միաբանություն» կուսակցությանը ներգրավելու մասին տեղի ունեցավ հայոց պետականության ճակատագրի համար տագնապալի օրերում։ Կրկնում եմ, նախագծի հեղինակը՝ կյանքի դաժան փորձություններ անցած և դրանցից չընկճված ՀՀ ինքնաբավ քաղաքացին, համոզված է, որ ի վերուստ հայ ժողովրդին տրված առաքելությունը, որը բիբլիական Արարատի փեշերին ստեղծել է իր անկախ պետականությունը, արդեն կանխորոշել է, որ հենց Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտավայրում պետք է կառուցվի «Նոյան այգին», որը կարող է դառնալ ինքնատիպ, իր նախասահմանմամբ գլոբալ «միջազգային համաձայնության կենտրոն բոլոր դավանանքների հավատացյալների միջև՝ Երկիր մոլորակի ժողովուրդների միջև բարեկամության և խաղաղության հասնելու համար։ Դա համապատասխանում է Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի (այսուհետ՝ ԱԺՀՄՄԱ – Ա.Գ.) կանոնադրական նպատակներին և խնդիրներին»։
Ես չակերտներում մեջբերեցի ԱԺՀՄՄԱ նախագահի՝ ՌԳԱ ակադեմիկոս Գ.Ե. Տրապեզնիկովի պատասխան նամակից «Նոյան այգի» Մշակութային հիմնադրամի նախագահ Ֆելիքս Ղարաբաղցյանին՝ գրված 2008թ. դեկտեմբերի 22-ին։ Կարճ մեջբերումներ կատարեմ «Նոյան այգի» նախագծի հեղինակ Ֆ.Ղարաբաղցյանին հասցեագրված ուղերձներից. «Ռուս Ուղղափառ եկեղեցին ավանդաբար պատրաստակամ է փոխադարձ օգտակար համագործակցությանը բոլոր հասարակական ուժերի հետ, որոնց գործն ուղղված է ավանդական հոգևոր-բարոյական արժեքների սատարմանը, իրավահավասար միջկրոնական երկխոսության զարգացմանը և ամուր խաղաղության հաստատմանը ժողովուրդների միջև (ՌՈւԵ Մոսկվայի պատրիարքարանի արտաքին հոգևոր կապերի բաժնի նախագահի պաշտոնակատար, եպիսկոպոս Եգորևսկու 2003թ. մարտի 23-ի նամակից); «Եվրասիական հրեական կոնգրեսը (այսուհետ՝ ԵԱՀԿ – Ա.Գ.) բազում տարիներ վարում է գործունեություն, որը կապված է միջկրոնական և միջէթնիկական երկխոսության հետ։ Մեզ շատ հարազատ են հանդուրժողականության դաստիարակման և փոխըմբռնման ու համաձայնության ամրապնդման գաղափարները համաշխարհային դավանանքների բոլոր ներկայացուցիչների միջև։ Մեզ թվում է, որ այսօր այլատյացության և ազգային ծայրահեղականության պայմաններում այնպիսի նախագծեր, ինչպիսին է «Նոյան այգին», շատ կարևոր են և ճիշտ ժամանակին» (ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մ.Ա. Չլենովի նամակից)։
Դե ինչ, հարգելի ընթերցող, վերոշարադրյալից հետո ինձ մնում է միայն ընթերցողներին հորդորել նորից ու նորից իմաստավորել Մովսեսի Առաջին գիրքը՝ «Ծննդոցը», և հասկանալ սեփական տեղը, դերն ու անհատական պատասխանատվությունը Երկիր մոլորակի ճակատագրի համար։ Մնացածը, ինչպես ասում է Դավթի որդին՝ Երուսաղեմում թագավոր Ժողովողը. «Դարձյալ տեսա արեգակի ներքո, որ ասպարեզը վազողներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, ոչ էլ հարստությունը՝ հանճարներինը և ոչ էլ շնորհը՝ գիտուններինը, որովհետև կգա ժամանակ, երբ բոլորին էլ կպատահի նույն դիպվածը… Ունայնություն ունայնությանց, ասաց Ժողովողը, ամեն ինչ ունայն է»։ Ուստի իրավացի էր Մորդեհայ Լևին, նույն ինքը՝ Կարլ Մարքսը, որն ավագ դստեր՝ Ժենի Լոնգեի խնդրանքին՝ օգնել շարադրություն գրել «Ի՞նչ է երջանկությունը» թեմայով, անքուն գիշեր անցկացնելով թեմայի շուրջ մտորելով, գրել էր իր պատկերացումը երջանկության մասին. դա պայքա՛ր է։
Արտաշես Գեղամյան
ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ,
«Լազարյան ակումբի» խորհրդի անդամ