Դեկտեմբերին Երևանում կկայանա Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակին։

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Միջազգային էներգետիկ խարտիայի միջև համագործակցային օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել Խարտիայի պայմանագրի արդիականացման գործընթացին։

«Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին ընթացիկ ակտիվ համագործակցության կապակցությամբ՝ նշելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Խարտիայի կողմից իրականացվող տարաբնույթ ծրագրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանգամանորեն քննարկվել են Էներգետիկ խարտիայի համաժողովում Հայաստանի նախագահության շրջանակներում դեկտեմբերի 14-ից 15-ը Երևանում կայանալիք նախարարական հանդիպմանն առնչվող հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031