Աշխարհի ամենահայտնի աղցանները. «Նիսուազ»
Բաղադրիչներ
1. Երիտասարդ կարտոֆիլ (եփած) – 300 գ
2. Կանաչ լոբի (եփած) – 200 գ
3. Կարմիր բուլղարական պղպեղ – 1 հատ
4. Չերրի լոլիկներ – 200 գ
5. Լորի ձու – 8 հատ
6. Անձրուկի փափկամիս (Анчоусы) – 5-6 հատ
7. Հազար ռոմանո – 1 փունջ
8. Հազար – 1 փունջ
9. Թունաձկան փափկամիս – հատ
10. Ձիթայուղ՝ թունաձուկը տապակելու համար – 4 ճ/գ
11. Սոխ – 1 հատ
12. Կապար – 1 ճ/գ
13. Ձիթապտուղ – 4 ճ/գ
14. Աղ
Սոուսի համար՝
1. Մանանեխ – 2 ճ/գ
2. Կիտրոնի հյութ – 1/4 հատ
3. Մեղր – 1 թ/գ
4. Ձիթայուղ – 8 ճ/գ
5. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը խոշոր կտրատել: Լոբին երկարությամբ կիսել: Պղպեղը խոշոր շերտատել, լոլիկները կիսել:
2. Լորի ձվերը եփել մոտ 2 րոպե, սառեցնել:
3. Անձրուկը, եթե խոշոր է, կտրատել 2-3 մասի: Հազարի տերևները լավ լվանալ, չորացնել և ձեռքով կտրատել խոշոր չափերի:
4. Թունաձկան վրա ձիթայուղ լցնել, տապակել երկու կողմից մոտ 2 րոպե: Վերցնել կրակից, աղ ցանել:
5. Խառնել մանանեխը, կիտրոնի հյութը, մեղրը, աղը և պղպեղը: Անընդհատ խառնելով՝ բարակ շիթով ավելացնել ձիթայուղը: Սոուսը պետք է ստացվի հարթ և միասեռ:
6. Խորը թասի մեջ խառնել բոլոր բանջարեղենները, հազարի, ձվերի, անձրուկի, կապարի և ձիթապտուղների հետ:
7. Աղցանի վրա սոուս լցնել, տեղադրել ափսեների մեջ: Տապակած թունաձուկը բարակ շերտատել, տեղադրել աղցանների հետ և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը