Բաժիններ՝

Գերմանական աղցան, որը կարելի է մատուցել նաև որպես խավարտ

Բաղադրիչներ

1. Կարտոֆիլ – 5 հատ

2. Սոխ – 1 հատ

3. Թթու մեծ վարունգ – 2 հատ

4. Մաղադանոս – 1 փունջ

5. Թթվասեր – 150 մլ

6. Ձիթայուղ – 2 ճ/գ

7. Դիժոնյան մանանեխ – ըստ ցանկության

8. Կիտրոնի հյութ – 1/2 հատ

9. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Առաջին հերթին պետք է եփել մաքրած կարտոֆիլը: Այն պետք է փափկի, բայց չվերածվի խյուսի:

2. Կարտոֆիլի եփվելու ընթացքում մանր կտրատել վարունգը, սոխը և մաղադանոսը:

3. Եփված կարտոֆիլը լցնել այն թասի մեջ, որտեղ պետք է պատրաստվի աղցանը:

4. Տաք կարտոֆիլը հենց թասի մեջ կտրատել: Ավելացնել ձիթայուղ, կիտրոնի հյութ, աղ և պղպեղ:

5. Ավելացնել մաղադանոսը և զգուշությամբ խառնել: Սպասել մի քանի րոպե:

6. Ավելացնել թթվասերը, սոխը, վարունգը և մանանեխը: Նորից զգուշությամբ խառնել: Մատուցել տաք վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս