
Աշնանային աղցան՝ սոխով և խնձորով

Բաղադրիչներ
1. Կարմիր սոխ – 1 հատ
2. Խնձոր – 2 կտոր
3. Պանիր – 150 գ
4. Բալզամիկ քացախ – 2 ճ/գ
5. Ձիթապտղի յուղ – 3 ճ/գ
6. Դիժոնյան մանանեխ – 1/2 թ/գ
7. Աղ – 1 պտղունց
8. Սև պղպեղ – 1 պտղունց
9. Թարմ կանաչիներ
10. Սխտոր – 1 պճեղ
Պատրաստման եղանակը
1. Սոխը մաքրել, օղակաձև կտրատել:
2. Խնձորները լվանալ, մաքրել և բարակ շերտատել:
3. Սոսուսի համար քացախին ավելացնել մանանեխ և ճզմած սխտոր:
4. Պանիրը խորանարդաձև կտրատել:
5. Աղցանամանի մեջ լցնել սոխը, խնձորը և պանիրը: Լցնել սոուսը:
6. Կանաչիները լվանալ և կտրատել: Ավելացնել աղցանին, լցնել ձիթայուղ և ամտուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը