«ՀՀ իշխանություններին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող հակասահմանադրական օրենքի կիրառումը». Freedom House-ը՝ Փաշինյանին մեկնաբանությամբ վիրավորելու համար քրգործի մասին

Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել քրեական գործի առնչությամբ, որը հարուցվել է Facebook-ի օգտատիրոջ դեմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանության մեջ վիրավորելու համար:

Կազմակերպությունն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ ընդգծելով, որ սա տեղի է ունենում ընդամենը երկու ամիս անց այն բանից հետո, երբ խորհրդարանն ընդունել է կառավարության պաշտոնյաների դեմ «լուրջ վիրավորանքները» քրեականացնող փոփոխություններ, ինչը նշանակում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա Հայաստանում, ներառյալ խոսքի ազատությունը:

«Մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող այս հակասահմանադրական օրենքի կիրառումը»,-հայտնել է կազմակերպությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930