Ըստ զեկույցի նախագծի՝ Խորհրդարանական վեհաժողովը ափսոսանք է հայտնում հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար ողբերգական հետևանքների կապակցությամբ: Նշվում է, որ կոնֆլիկտը ունեցել է երկու խոշոր բռնկում, որոնցից մեկը տևել է 1991 թ. վերջերից մինչև 1994 թվականը, իսկ երկրորդը 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմն էր:
«Հայրենիք» կուսակցության անունից հայտարարեցինք Հայաստանի և Արցախի պետականությունների և հայկական բանակի շուրջ անմնացորդ համախմբման և ողջ կարողությամբ հաղթանակին նպաստելու մասին՝ մի կողմ թողնելով քաղաքական բոլոր տարաձայնությունները։ Ցավոք, ունեցանք այն, ինչ ունենք՝ հազարավոր զոհեր, հայրենիքի խոշոր հատվածների կորուստ և երկփեղկված հասարակություն։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է այն մասին, որ Իրանը չի կատարում միջուկային օբյեկտների մոնիթորինգի համաձայնագրի պայմանները: Այդ մասին հաղորդել է The Hill-ը:
Զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումների՝ հուշ-երեկոների, հուշարձանների, խաչքար-հուշաղբյուրների բացման արարողություններին ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ համապատասխան ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու նպատակով, խնդրում ենք ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետին կամ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հասցեագրված դիմումները ներկայացնել միջոցառման անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ՝ միջոցառումները եւ դրանց մասնակցությունը ժամանակին և պատշաճ իրականացնելու նպատակով:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Սեպտեմբերի 27-ը 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցն է: Ինչո՞ւ պատերազմից մեկ տարի անց պատերազմի համար չեղան պատասխանատուներ, չգտնվեցին մեղավորներ, և ինչո՞ւ է հասարակությունը համակերպվել ստեղծված իրավիճակի հետ՝ 168.am-ի հարցերին ի պատասխան՝ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշեց.
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը. Գառնիկ Չոլակյանը դարձել է ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
Բելառուսա-լեհական սահմանի վրա ձերբակալված բազմաթիվ անօրինական միգրանտներ ահաբեկչական սպառնալիք են ներկայացնում:
44 օրվա ընթացքում Ադրբեջանի գործողությունները հանգեցրել են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների՝ ուղեկցվելով լայնածավալ ռազմական հանցագործություններով, որոնք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած փաստահավաք աշխատանքների արդյունքում ամփոփվել են հրապարակված 10-յակից ավելի զեկույցներում ու ներկայացվել միջազգային համապատասխան կառույցներին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին:
Երբ լսեցի անհայրենիք տականքի ու հազիվ նախարարի աթոռին հասածի հայտարարությունները սահմանադրական փոփոխությունների մասին մտածեցի, որ ինչպես միշտ շեղում են կարևորից ու արհեստական հարցադրումներ ստեղծում։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակցին կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Ամեն մի հայ պետք է անդրադառնա իր կյանքին, արարքներին, սխալներին ու բացթողումներին, որպեսզի թույլ տված սխալներն այլևս չկրկնվի և հնարավոր լինի նոր հաղթանակներ կերտել։ Մենք մի բուռ ժողովուրդ ենք, մեր «ես»-ը մի կողմ պետք է դնենք ու ինչ անում ենք՝ անենք հանուն ընդհանուրի։ Եթե ամեն մեկս մեր մասին մտածենք, այլ ոչ թե ընդհանուրի ու երկրի, սխալներ շատ-շատ դեռ կլինեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տեր Անդրեաս քահանա Թավադյանը։
Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով։
44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանին և Ադրբեջանին միջնորդություն է առաջարկել:
Զորամիավորումներում սեպտեմբերի 27-ին անցկացվել են միջոցառումներ՝ ի հիշատակ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցի։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է, որ դրա համար լավագույն միջոցը 3+3 ձևաչափն է, որն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն դրան դրական չեն արձագանքել Հայաստնն ու Իրանը: Նշենք, որ Էրդողանի առաջարկած ձևաչափը պետք է ներառեր 6 երկիր՝ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը:
Մեկ տարի առաջ` 2020 թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց հայկական երկու պետությունների դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները։
Եռաբլուրը՝ այսօր
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում սեպտեմբերի 27-ին մեկնարկեց «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2021» 13-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 27-ի ժամը 14.30-19.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին սեպտեմբերի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 207 զանգ:
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայի Էրդողանի՝ ամերիկյան CBS ալիքին տված հարցազրույցին, որի ժամանակ նա ասել էր, թե Անկարան պատրաստվում է Ռուսաստանից գնել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը:
Երգիչ Հայկոյի ընկերները՝ Կամո Սեյրանյանը, ԳագԱ Ամատունին, Արսեն Գրիգորյանը, Ալլա Լևոնյանն ու Սյուզան Մագարյանը, քիչ առաջ հիվանդանոցի բակից ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնեցին, որ մի քանի օր հիվանդանոցում գտնվող Հայկոյի առողջական վիճակում կա դրական դինամիկա ու հակառակի մասին տեղեկությունները կեղծ են:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կլինի անմիջակա, թեեւ ռուսական պետության ղեկավարը շարունակում է մյուս բոլոր միջոցառումներն անցկացնել տեսակապի ռեժիմով, պատմել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-18 մ/վ արագությամբ:
Շատերը գործող վարչախմբին եւ նրա պարագլխին մեղադրում են պատերազմը չդադարեցնելու, չկանգնեցնելու մեջ: Մեղադրում են ու ճիշտ են անում, բայց վարչախմբի ղեկավարի, նրա նեղ թիմի թիվ մեկ հանցանքը ոչ թե պատերազմը չդադարեցնելն է, այլ այն մեր երկիր, մեր տուն, մեր ընտանիքներ բերելը:
Չնայած, սովորության համաձայն, Թուրքիային դրական ազդակներ ուղարկելուն, Թուրքիան հայտարարում է, որ իրեն պետք չեն Նիկոլի հետ սեպարատ բանակցությունները, որ ինքը Նիկոլի հետ գաղտնի ոչինչ չունի խոսելու։
Միակ բանը, որը Սերժ Սարգսյանը մղձավանջային երազում անգամ չէր կարող պատկերացնել, հայկական հողում այնպիսի սատանայի, չմարդու ծնունդն էր, որը կգնար արյունալի չարագործության հայ ժողովրդի դեմ։
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցվել է հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին: