Ֆրանսիան ջանք չի խնայի ՄԽ համանախագահության շրջանակում երկխոսության վերսկսմանը նպաստելու համար. դեսպանություն

Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով։

Այս մասին ասված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրությունում՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի տարելիցի առիթով:

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգեց նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։ Մենք մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին»,-ասված է հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930