«Էս դավաճաններին ասելու բան չունեմ։ Սրանց պիտի կարողանանք վռնդել, ուրիշ ոչինչ»

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ լսեցի անհայրենիք տականքի ու հազիվ նախարարի աթոռին հասածի հայտարարությունները սահմանադրական փոփոխությունների մասին մտածեցի, որ ինչպես միշտ շեղում են կարևորից ու արհեստական հարցադրումներ ստեղծում։

Կարծեցի, որ ճանապարհներ են փնտրում լրացուցիչ բռնաճնշումների և սեփական անփառունակ ներկան երկարաձգելու համար, որովհետև իրենց գոյության միակ ճանապարհը թեկուզև դավաճանի պիտակով, բայց ձևական իշխանության պահպանումն է։

Իրականությունն, ինչպես միշտ ավելի վատն էր, քան ես կարող էի պատկերացնել։

Փաստորեն թուրքի հերթական հրամանով և բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն պիտի արվի։

Էս դավաճաններին ասելու բան չունեմ։ Սրանց պիտի կարողանանք վռնդել, ուրիշ ոչինչ։ Բայց այ լուրջ դեմքով Սահմանադրության փոփոխությունների շուրջ կարևորվելու խնդիր ունեցող մասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում։»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930