
Ուտեստ՝ լատինաամերիկյան ընթրիքի համար

Պերու. Սևիչե՝ ձկից
Բաղադրիչներ
1. Ձկան ֆիլե (ձողաձուկ) – 500 գ
2. Կծու պղպեղ – 1/2 հատ
3. Կարմիր սոխ – 2 հատ
4. Լայմ – 6 հատ
5. Սխտոր – 1 պճեղ
6. Համեմ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Հեռացնել ձկան փշերը, մանր կտրատել, համեմել աղով:
2. Սխտորը ճզմել, կծու պղպեղը մանր կտրատել և խառնել ձկան հետ:
3. Ձուկը մարինացնել լայմի հյութի մեջ, ավելացնել թարմ համեմ և կարմիր պղպեղ՝ ըստ ցանկության:
4. Սոխը կիսալուսնաձև կտրատել, մատուցելիս շարել ձկան վրա:
Կիտրոնաթթուն «կպատրաստի» ձուկը առանց տապակելու կամ եփելու:
Պատրաստեց Անի Գաբուզյանը