Իդեալական իտալական նախաճաշ
Բաղադրիչներ
1. Բրիոշ հաց (կարելի է փոխարինել սպիտակ կամ ցիաբատտա հացով) – 50 գ
2. Ռիկոտա պանիր – 60 գ
3. Թարմ մոշ – 30 գ
4. Մեղր – 20 գ
5. Կարագ – 10 գ
6. Ելակի ջեմ – 10 գ
7. Քնջութի սերմեր – մի պտղունց
Պատրաստման եղանակը
1. Հացը կտրել և երկու կողմից տապակել կարագով:
2. Ռիկոտա պանիրը խառնել մեղրի հետ և քսել հացի վրա:
3. Վրան լցնել ելակի մուրաբա, զարդարել թարմ մոշով և քնջութի սերմերով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը