Բաժիններ՝

Գենետիկ 10 առանձնահատկություններ, որոնք երեխային անցնում են հորից

1. Աչքերի գույնը

Եթե երեխայի հոր աչքերի գույնը ունի դոմինանտ հատկանիշ (սև և շագանակագույն), ապա համապատասխանաբար 90 տոկոս տեպքերում երեխան կունենա հոր աչքերի գույնը:

2. Դեմքի սիմետրիկություն

Եթե երեխայի հոր կզակը սուր է, կամ փոսիկ ունի, կամ, օրինակ՝ քիթը կարտոֆիլ է հիշեցնում, ապա մեծ հավանականություն կա, որ երեխան կունենա նույն՝ ոչ սիմետրիկ հատկանիշները:

3. Այտի փոսիկ

Այս առանձնահատկությունը դոմինանտ է: Երեխան այն նույնպես կունենա և որպես կանոն՝ այն անցնում է հորից:

4. Ատամների որակը

Գեներն այստեղ շատ կարևոր են, և մեծամասամբ ատամների առողջությունն անցնում է հորից:

5. Մազերի գույնը

Եթե հայրը սևահեր է կամ ունի շագանակագույն մազեր, ապա, ամենայն հավանականությամբ, երեխան նույնպես կունենա այդ գույնի մազեր:

6. Շրթունքներ

Շրթունքները, որպես կանոն, նման են լինում են հոր շրթունքներին:

7. Հասակ

Տղայի հասակը գրեթե նույնը կլինի, ինչ հոր հասակն է, իսկ աղջիկն ունենում է հոր և մոր հասակների միջինը:

8. Ինտելեկտի մակարդակ

Ինտելեկտը, ըստ գիտնականների, կապված է գեների հետ, և երեխային է անցնում հորից:

9. Մատնահետքեր

Մատնահետքերը ժառանգաբար չեն անցնում, բայց որոշ էլեմենտներ համընկնում են հոր մատնահետքերի հետ:

10. Քաշ

Քաշը, որպես կանոն, որոշվում է հոր ցեղի կողմից: Եթե ցեղում գեր մարդիկ են շատ, ապա երեխաները նույնպես գեր են լինում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս