
Ավստրալիայում կորոնավիրուսի ռեկորդային թիվ է գրանցվել

Ավստրալիայում սեպտեմբերի 4-ին գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային քանակ՝ 1756 դեպք: Իշխանությունները նախազգուշացրել են, որ վատագույնն առջևում է: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Դեպքերի մեծ մասը կրկին գրանցվել է Նոր Հարավային Ուելս նահանգում՝ 1533 նոր դեպք և 4 մահվան դեպք:
Ավստրալիայում կորոնավիրուսով ընդհանուր առմամբ վարակվել է մոտ 60 հազար մարդ, մահացել՝ 1036-ը: