ԱՊՀ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի եւ Պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը, որոնք պլանավորված են հոկտեմբերի 14–15-ը Մինսկում, կարող են տեղի ունենալ անմիջակա ձեւաչափով, Համագործակցության երկրներում չեն առարկում դրա դեմ: Այդ մասին ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը հայտարարել է՝ օգոստոսի 24-ին պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ ԱՊՀ-ի Մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ:
Հաջորդ անգամ ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները բերեք դահլիճ, որպեսզի ընդդիմադիր աղջկան դուրս հրավիրեն՝ ճշմարտությունը և իր ընտրողների ձայնը բարձրացնելու համար։
Ըստ նրա՝ այս երեք պայմանները պահպանելու դեպքում, անպայման ստանալու ենք նոր արդիականացված բանակ՝ 21-րդ դարին համահունչ բանակ ու կարողանալու ենք դիմակայել առկա վտանգները։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր շարունակվեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ ի պատասխան իր դիմումի՝ ՍԴ աշխատակազմից հայտնել են, որ անձեռնմխելիության հարցով որևէ սուբյեկտի կողմից ՍԴ դիմում չի ներկայացվել։ Բացի այդ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է դատարանին, որ այս պահին ՍԴ-ում վիճարկում են […]
Կառավարության այս ծրագիրը նոր կապիտուլյացիայի նախերգանք է. Արմեն Ռուստամյան
Սաուդյան Արաբիայի արքայադուստր Ն․ Բ․ Ահմադը հրաժարվել է նստել միջնորդ ընկերության կողմից իր համար վարձակալված ինքնաթիռը, երբ նկատել է, որ այն թուրքական է ու կրում է Թուրքիայի դրոշը։
Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ ԱԺ-ի ազատազրկմանը, էս կապիկությանը․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Լուսանկարչական ցուցահանդեսի հիմքում 2020-2021թթ. համավարակ-պատերազմի պայմաններում գրեթե անշարժացած մշակութային մեր կյանքի բեմահարթակում Երևանի Իսահակյան թաղամասի բնակիչ` լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի բակն է, նրա լուսանկարային անդրադարձները` դիտված բազմաբնակարան շենքի նրա պատուհանից:
Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
Ժողովուրդը չի կարող դատավճիռ կայացնել, կարող է գնահատական տալ ընտրությունների միջոցով․ Վարդևանյանը՝ Փաշինյանին
Ես ուզում եմ, որ հստակ հայ ժողովրդին տեղեկացնեք՝ գոյություն ունի առանձին հուշագիր. Աննա Գրիգորյան
«Նաիրի» բժշկական կենտրոնից 2021թ. օգոստոսի 23-ին, ժամը 12:15-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի տներից մեկում 14 տարեկան տղա երեխա կա կախված:
ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, խորհրդարան անցած իշխանական պատգամավորներն ամեն կերպ փորձում են իրենց հավատարմությունը ցույց տալ Նիկոլ Փաշինյանին և որպես դրա առհավատաչյա, պատգամավորները Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցրել են իրենց աշխատասենյակներում:
Այսօր ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում, նախ անվտանգության աշխատակիցները լրագրողներին հեռացրեցին օթյակից, և սա առաջին նման դեպքը չէր, այնուհետև, երբ լրագրողները փորձեցին նիստերի դահլիճի մոտ տեղավորվել և կատարել իրենց մասնագիտական գործառույթները, իշխանական պատգամավորներից ոմանք ստանձնեցին անվտանգության աշխատակցի լիազորություններ և սկսեցին խոչընդոտել լրագրողների աշխատանքին:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին, որի ժամանակ անվտանգության աշխատողները բռնի ուժով դահլիճից դուրս բերեցին նույն խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, հարվածներ հասցրին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին:
Հայաստանում այս պահին ընթանում է հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթաց, քանի որ գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության թվի աճ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ կորոնավիրուսով վարակվածների թվերն ավելանում են:
Հանդարտվե՛ք, ինձ մի՛ ստիպեք, որ ցույց տամ, թե ով է դավաճանը, հողատուն, կապիտուլյանտը․ Նիկոլ Փաշինյան
Խորհրդարանում Կառավարության ծրագիրը ներկայացնելու ընդմիջման ժամանակ տեսախցիկները ֆիքսել էին, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը բանավիճում էին և ինչ-որ հարցեր էին քննարկում, որին ներկա էին նաև ԱԺ փոխնախագահները:
Կասե՞ք, որ Շուշին և Հադրութը ժամանակավորապես օկուպացված է Ադրբեջանի կողմից․ պատգամավորը՝ Փաշինյանին
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթը ընդհատեց և նրա նկատմամբ կարգապահական միջոց (նախազգուշացում) կիրառեց այն բանից հետո, երբ Աննա Մկրտչյանը, իր հարցի սահմաններում ասաց «հիմա էս անձնավորությունը իր հետ դահլիճ ա բերել ախրաննիկներ, որոնք երբևէ ԱԺ չեն մտել»: ԱԺ կանոնակարգ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը սպառիչ […]
Արթուր Վանեցյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած աննախադեպ սադրանքի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու իր թիկնազորի պետ Սարգիս Հովհաննիսյանն էին։
Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին դիահերձարաններում շարունակում են պահվել զոհված զինծառայողների մարմիններ, չնշելով, թե կոնկրետ քանի աճյուն կա դիահերձարաններում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ ապաստան տրամադրել աֆղան փախստականներին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ «Մենք նախապես հայտնել էինք, որ Թուրքիան այս նպատակով վիզաներ չի տրամադրի։ Բոլոր այն հայտարարությունները, որ այս թեմայով տեղ են գտել ԶԼՄ-ներում, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Չավուշօղլուն։
Չե՞ք կարծում՝ թուլացնում եք բանակը ժամկետային ծառայությունը կրճատելով. Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին
«Պատռվել է վերնաշապիկս, հարված ստացա ճակատիս, ոտքերիս. Այս ամենը վկայությունն են այն մասին, որ մենք գործ ունենք հանցավոր խմբավորման հետ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աննա Մկրտչյանին ակնհայտ անտեղի ու ուժի կիրառմամբ ԱԺ նիստերի դահլիճից հեռացնելն, ինչպես նաև Արծվիկ Մինասյանի նկատմամբ բռնության կիրառումը ոչ միայն ապօրինի է, այլև ոտնահարում է պառլամենտարիզմի պրինցիպները: Պետք է արձանագրել, որ այս իրավիճակի մեղքը ոչ միայն Ալեն Սիմոնյանինն է, այլև Նիկոլ Փաշինյանինը, ով իր խոսքով հստակ սադրեց իր թիմակիցներին:
Ինչ խղճով եմ ես էստեղ կանգնա՞ծ… ՀՀ քաղաքացիների որոշման արդյունքում. Փաշինյանը՝ Կյուրեղյանին
«Ես ասում էի՝ դուք էստեղ ախրաննիկներ եք բերել, առաջին անգամ ՀՀ ԱԺ պատմության մեջ, դահլիճում գտնվում են անվտանգության աշխատակիցներ, որ վարչապետի աթոռը զավթած Նիկոլն իրեն հարմար զգա: Հիմա հարցս հետևյալն է, որ իրենց պողպատյա մանդատները հավաքեն, փորձեն իրենց մեջ ուժ գտնեն, այդ տեղեկատվությունը հայտնեն, որ մեր թշնամի Ադրբեջանի ներքաղաքական իրադրությունը տրաքի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: