
14-ամյա անչափահասի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«Նաիրի» բժշկական կենտրոնից 2021թ. օգոստոսի 23-ին, ժամը 12:15-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի տներից մեկում 14 տարեկան տղա երեխա կա կախված:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ տան տանիքում ձգումներ կատարելու համար նախատեսված մետաղյա ձողից սպորտային համազգեստի գոտիով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 2007թ. ծնված անչափահասը, որի դին դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տանիքում՝ գետնին պառկած վիճակում», – տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
Դիակի արտաքին զննությամբ՝ պարանոցի հատվածում հայտնաբերվել է ճմլման ակոս, գրպանում՝ ձեռագիր գրված նամակ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: