Բաժիններ՝

ԱՊՀ-ի երկրները չեն առարկում Համագործակցության գագաթնաժողովը Մինսկում անմիջակա ձեւաչափով անցկացնելու դեմ

ԱՊՀ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի եւ Պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը, որոնք պլանավորված են հոկտեմբերի 14–15-ը Մինսկում, կարող են տեղի ունենալ անմիջակա ձեւաչափով, Համագործակցության երկրներում չեն առարկում դրա դեմ: Այդ մասին ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը հայտարարել է՝ օգոստոսի 24-ին պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ ԱՊՀ-ի Մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ:

«Այժմ ամեն ինչ տանում է այն բանին, որ այդ հանդիպումներն անցկացվեն անմիջակա ձեւաչափով: Դրան Է տրամադրված Բելառուսի ղեկավարությունը, ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեն պաշտպանում է այդ ձգտումը: Առայժմ պետություններից ոչ մեկից մենք առարկություններ չեք ստացել առկա ձեւաչափով հանդիպումն անցկացնելու վերաբերյալ: Մենք մեծ հույսեր ունենք, որ այդ պլանները կիրականանան»,- նշել է քարտուղարը:

Լեբեդեւը հայտնել է, որ առաջիկա նիստերի օրակարգերի համաձայնեցման գործընթացը գտնվում է եզրափակիչ փուլում:

«Մենք հուսով ենք, որ այսօր գործնականում արդեն վերջնական տարբերակով կհամաձայնեցվեն այն հարցերը, որոնք պետք Է քննարկեն թե՛ ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարները եւ թե՛ պետությունների ղեկավարները»,- ասել է Լեբեդեւը:

Դրանց թվում է, ճշտել է նա, հայտարարության ընդունումն ԱՊՀ-ի կազմավորման 30-ամյակի մասին:

Նրա խոսքով՝ ԱԳՆ խորհրդի եւ Պետությունների ղեկավարների խորհրդի նիստերում նաեւ կքննարկվեն հումանիտար համագործակցության հարցերը, փոխգործակցությունը քաղաքական եւ մշակութային ոլորտներում: Մասնավորապես, արտաքին գործերի նախարարները կքննարկեն այն հարցերը, որոնք եկող տարի կներկայացվեն միջարտգործնախարարական կոնսուլտացիաներում, նշել է Գործադիր կոմիտեի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս