Պետական կամերային երաժշտական թատրոնի աշխատակազմն օրեր առաջ նամակ էր գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ հետպատերազմյան մեր երկրի համար թատերական միավորի ոչնչացումը որևէ դրական արդյունք չի կարող ունենալ:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ, նույն օրվա կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո, կայունացել է, հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է:
Ազգային ժողովը ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացրած նախագիծը, ըստ որի կստեղծվեն ԱԺ հանձնաժողովներ, ինչպես նաև մերժեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր խորհրդարանում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:
Հոդվածի մակարդակով թվեր հրապարակելը ստատիստիկա չէ. Գեղամ Մանուկյանը՝ Վահագն Ալեքսանյանին
ԱԺ-ում Արցախի հարցով մշտական հանձնաժողով չի ստեղծվի. պատգամավորները 33 կողմ, 0 դեմ, 68 ձեռնպահ ձայների համամասնությամբ մերժեցին ընդդիմության առաջարկը։
Մինչ դավադիր իշխանությունները ամենաանհեթեթ պատճառաբանություններով տապալեցին Ազգային Ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծման մեր առաջարկը՝ Ադրբեջանը, բացի քաղաքական, դիվանագիտական, ռազմական ճնշումներից, նաև ենթակառուցվածքային ճնշում է կիրառում հայկական պետությունների նկատմամբ՝ իր կոմունիկացիոն ճիրանները պարուրելով Արցախի և Սյունիք շուրջ։
ՔՊ-ն ձեռնպահ է քվեարկելու Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ստեղծմանը. Հայկ Կոնջորյան
Այն աստիճան ենք կարևորում արցախյան հիմնախնդիրը, որ այն չենք իջեցնելու հանձնաժողովի մակարդակի. Վլադիմիր Վարդանյան
Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 41 հազար 907 թեստ. 25 հազարը՝ հակագենի, 16 հազար 740-ը՝ ՊՇՌ թեստ, նաեւ հայտնաբերվել է վարակման 3780 նոր դեպք:
Եթե դեմ քվեարկեք Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծմանը, ապա կստացվի, որ չեք կարևորում Արցախի խնդիրները. Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ին
Հայաստանը հանդես է եկել 10 անվանակարգերում, ներկայացված գրքերից 8-ն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի:
Ես իշխանական թևի մոտ խոսքը գործի վերածելու բարդույթ եմ տեսնում, «ես եմ, որ կամ»-ը գործով է երևում. Սեյրան Օհանյան
Տղամարդկայնությունը ցույց տալու տեղը սահմանում է, ոչ թե փողոցում կամ այստեղ կամ այլ տեղում. Ալեն Սիմոնյան:
Օգոստոսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 16:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
Պատգամավոր լինելուց զատ մենք տղամարդիկ ենք, ձեր արածը ո՛չ քաղաքական էր, ո՛չ՝ տղամարդկային. Հայկ Մամիջանյան։
«Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը հաստատելու շնորհիվ է Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ում դարձել նախագահ. Վահագն Ալեքսանյան
Խորհրդարանական մեծամասնությունը պետք է առաջին հերթին վերահսկի իր իսկ ձևավորած գործադիր իշխանությանը, ինչի ականատեսը չենք եղել. Գևորգյան։
Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի առկայությունը ամենօրյա աշխատանքի հնարավորություն է հանուն Արցախի. Վարդևանյան:
Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց Հենրիկ Աշոտի Պարսամյանին (ծնվ.՝ 18.06.1995 թ.) և Արթուր Յուրայի Ալեքսանյանին (ծնվ.՝ 1995 թվականի մայիսի 29-ին): Ընդունված որոշումների հիմնավորման մեջ ասվում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի Աղսուի շրջանի Գագալի գյուղի մոտակայքում՝ լեռնային տեղանքում: Այս մասին հայտնում է Minval.az-ը:
«Քաղբանտարկյալներին ազատություն» պահանջով 10 տարի շապիկներ եմ կրել, ոչ թե մեկ օր ԱԺ-ում. Նազարյան:
ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից:
Իրաքի ԱԳՆ-ի ղեկավար Ֆուադ Հուսեյինը հայտարարել է, որ Բաղդադի ու Անկարայի միջև որևէ պայմանագիր չկա, որը թույլ է տալիս, որ պաշտոնական Անկարան հատի Իրաքի սահմանը և այնտեղ իրականացնի ռազմական գործողություններ։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ Իրաքի արտգործնախարարը հայտնել է Zemen Press լրատվամիջոցի հետ զրույցում։
Արցախում այսօր որոշվում է նաև Հայաստանի Հանրապետության ապագան. Տիգրան Աբրահամյան։
Ադրբեջանցիների կրակոցների հետեւանքով Երասխում հրդեհ է բռնկվել:
Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ստեղծումը քաղաքական, ազգային, պետական նպատակ է. Աղվան Վարդանյան:
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են ապարդյուն:
Թուրք հրշեջները եւ պրոֆիլային ծառայությունների մասնագետները վերահսկողության տակ են վերցրել անտառային հրդեհների 208 օջախներից 196-ը, որոնք հանապետւթյունում մոլեգնում են անցյալ շաբաթվանից: Այդ մասին օգոստոսի 6-ին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը:
Նոր ձևավորված կառավարության առաջին նիստից հետո լրագրողները վերանշանակված Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նա տեսնում կամ զգո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի նշած «կախարդական փայտիկի» ազդեցությունը:
Կառավարությունն ընդունել է որոշում Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային կարգի էքստրա դասի մրցավար, 1991-2018 թվականների Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, մարզադպրոցի հիմնադիր Լևոն Հայրապետյանի անվամբ: