
41-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 4-ին, ժամը 13.25-ի սահմաններում, Դրախտիկ-Ճամբարակ ճանապարհի 3,2-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 41-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ԲՄՎի» վարորդ Իվան Յուրտաևը մահացել է:
Կատարվում է քննություն։