«Թեկուզ ամբողջ աշխարհը հաշտվի սրանց հետ, ես միակ անհաշտը կմնամ, չեմ ների ընկերներիս թափած արյան վրա աճուրդ կազմակերպած այս անծագում հայրենադավներին»․ Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում․ «Քաղաքական անպատկառությունը հասարակական մտածողությունը աղճատող, դեգրադացնող երևույթներից մեկն է։ Այս հայրենավաճառները մի բանում չեն ստում, այո, այս ամենը իրենց համար դավադրություն չէ, ոչ հազարավորներին զոհելը, ոչ Արցախը հանձնելը, ոչ էլ Հայաստանի ինքնիշխանության կորուստը: Սա պարզ մի ծրագիր էր, որի համար 2018-ին իրենց տերերը իրենց բերեցին իշխանության: Իրենք էլ իրենց ծրագիրն են իրականացնում:

Այ դավադրությունը, դավաճանությունը, անհայրենիքությունը մեր տեսանկյունից է: Մեր, որ արյուն ու կյանք տվեցինք, պայքարելով մեր հողի համար:

Այսքանից հետո դեռ համարձակվում են համերաշխությունից խոսել: Ոնց կարող է նորմալ մարդը, էլ չեմ ասում հայրենասեր մարդը, սրանց հետ հաշտ ու համերաշխ լինել։

Թեկուզ ամբողջ աշխարհը հաշտվի սրանց հետ, ես միակ անհաշտը կմնամ, չեմ ների ընկերներիս թափած արյան վրա աճուրդ կազմակերպած այս անծագում հայրենադավներին»։

Տեսանյութեր

Լրահոս