Բաժիններ՝

Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է

Օգոստոսի 1-ի գիշերը ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները մեկնեցին Երևան. տեղեկություն էին ստացել, որ գողության մեղադրանքով հետախուզվող 49-ամյա տղամարդը մայրաքաղաքում է։

Նրանք ժամը 23-ին հետախուզվողին բերման ենթարկեցին Սևանի բաժին։ Տղամարդը հայտնաբերվել էր Դանիել Վարուժանի փողոցում։ Բաժնում նա խուզարկվեց։ Հայտնաբերվեց դրամապանակ, որի մեջ կնոջ անվամբ տարբեր բանկերի քարտեր էին, ինչպես և բժշկական ապահովագրության քարտ, փող և այլն։ Պարզվեց, որ բերման ենթարկվածը դրամապանակը գողացել էր Դանիել Վարուժանի փողոցի բժշկական կենտրոնից։

Ըստ նրա՝ պայուսակը, որի միջից գողացել էր դրամապանակը, դրված էր եղել բժշկական կենտրոնի 1-ին հարկի միջանցքի պատուհանագոգին։

Սևանի ոստիկանները, համագործակցելով Մալաթիայի բաժնի գործընկերների հետ, կապ են հաստատել դրամապանակի տիրոջ հետ՝ իրերը վերադարձնելու համար։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031