Բաժիններ՝

Պանրով մակարոն՝ ամերիկյան բաղադրատոմսով

Բաղադրիչներ

1. Մակարոն «Պիպե ռիգատե» – 400 գ

2. Ձու – 1 հատ

3. Կարագ – 80 գ

4. Ալյուր – 50 գ

5. Կաթ – 750 մլ

6. Մանանեխի փոշի – 2 թ/գ

7. Պինդ պանիր – 400 գ

8. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Կիսաեփ անել մակարոնն աղ արած ջրում:

2. Մեծ թասի մեջ հալեցնել կարագը միջին կրակի վրա: Ավելացնել ալյուրը և թողնելով կրակի վրա՝ մի քանի րոպե խառնել:

3. Ավելացնել կաթը և մանանեխի փոշին խառնել, մինչև միասեռ դառնալը: Հետո շարունակելով խառնելը՝ պատրաստել սոուսը, մինչև դրա պնդանալը:

4. Վերցնել մի փոքր սոուս և առանձին տարայի մեջ արագ խառնել ձվի հետ: Հետո ձվով խառնած սոուսը հետ լցնել մնացած սոուսի մեջ: Ավելացնել պանրի մեծ մասը, թողնելով 50 գ ջեռոցի համար, աղ և պղպեղ ցանել:

5. Մակարոնը խառնել սոուսի հետ և տեղավորել թխելու համար նախատեսված կաղապարի մեջ: Վրան լցնել մնացած պանիրը և պատրաստել 20-25 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս