
Մեքիսկական լեգենդար կարամելային սոուս՝ Կախեթա

Բաղադրիչներ
1. Կաթ – 2 բաժակ
2. Շաքարավազ – 1/3 բաժակ
3. Աղ – 1 պտղունց
4. Սոդա – 1/5 ճ/գ
5. Դարչին (փայտիկ) – 1 հատ
6. Վանիլին – 1/5 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Հաստ հատակով կաթսայի մեջ խառնել բոլոր բաղադրիչները, բացի սոդայից: Իդեալականը այծի կաթից պատրաստված սոուսն է, բայց կովի կաթով նույնպես շատ համեղ է ստացվում:
2. Զանգվածը հասցնել եռման: Հենց եռա, վերցնել կրակից և ավելացնել սոդան: Զանգվածը կսկսի փրփրալ, բայց հետո կնստի: Եվս 40 րոպե դնել ցածր կրակի վրա: Ժամանակ առ ժամանակ խառնել փայտե գդալով:
3. 20-25 րոպե հետո խառնուրդը կսկսի պնդանալ և ընդունել ոսկեգույն երանգ: Այդ փուլում զանգվածից հանել դարչինը:
4. 40 րոպե հետո պետք է ստացվի պինդ սոուս: Սոուսը լցնել բանկաների մեջ և սառեցնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը