
Կենդանակերպի 3 նշան, որոնց սպասվում են մեծ փոփոխություններ ամռան երկրորդ կեսին

Նոր աշխատա՞նք, թե՞ բաժանություն: Եթե հավատանք գերմանացի աստղագուշակների կանխատեսումներին, 2021 թվականի ամռանը Կենդանակերպի այս երեք նշաններին սպասվում է կյանք սովորական ընթացքի կտրուկ փոփոխություն:
Կարիճ
Կարիճները ներկայումս ծայրաստիճան դժգոհ են իրենց հարաբերություններից, ինչը նրանց աներևակայելիորեն տխրեցնում է: Ջրի տարրի ներկայացուցիչներն իրենց անընդհատ կաշկանդված են զգում անձնական պարտավորությունների պատճառով, ինչը թույլ չի տալիս նրանց կարիերայի նոր բարձունքներ նվաճել: Ամռան երկրորդ կեսին Կարիճները վերջապես կդառնան ավելի վճռական՝ հարթելու անձնական խնդիրները և առաջ ընթանալու կարիերայի աստիճանով:
Աղեղնավոր
Աղեղնավորները հոգնել են իրենց հին կենսակերպից: Կրակի նշանն իր ամբողջ հոգով տենչում է մեծ փոփոխությունների և պատրաստ է ամեն ինչ նոր էջից սկսելու: Տիեզերքը լսում է այս խնդրանքը: Աշխատանքի անսպասելի առաջարկը կարող է օգնել Աղեղնավորին վերջապես վերադարձնել ուրախությունը:
Այծեղջյուր
Այծեղջյուրների աշխատասիրությունը, կարգապահությունը և համառությունը կպարգևատրվեն այս ամառ. վերջիններս կստանան աշխատանքի աներևակայելի գայթակղիչ առաջարկ:
Elle.ru