Բաժիններ՝

Լոլիկից պատրաստված մուրաբա

Բաղադրիչներ

1. Լոլիկ – 1 կգ

2. Շաքարավազ – 500 գ

3. Չիլի պղպեղ – 1 հատ

4. Սխտոր – 3 պճեղ

5. Գինու քացախ – 80 մլ

6. Կիտրոնի հյութ – 3 ճ/գ

7. Սոյայի սոուս – 1.5 ճ/գ

8. Վուսթերյան սոուս (անգլիական սոուս՝ պատրաստված քացախի, շաքարի և ձկան հիմքով) – 0.5 ճ/գ

9. Ծովի աղ – 2 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Լոլիկները կեղևազրկել, այնուհետև խորանարդաձև կտրատել, վրան շաքարավազ լցնել:

2. Թողնել մեկ գիշեր, որպեսզի հյութ դուրս տա:

3. Լոլիկները լցնել այն կաթսայի մեջ, որով պետք է եփվի մուրաբան: Ավելացնել մանրացրած չիլի պղպեղը, ճզմած սխտորը, սպիտակ գինու քացախը, կիտրոնի հյութը, սոյայի և վուսթերյան սոուսները, ծովի աղը:

4. Խառնելով հասցնել եռման:

5. Իջեցնել կրակը և եփել 1 ժամ, մինչև պնդանալը: Մատուցել մսի և ձկան հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս