
Սեխից, դեղձից և մոշից պատրաստված ապուր

Բաղադրիչներ
1. Սեխ – 700 գ
2. Դեղձ – 2 հատ
3. Կիտրոնի հյութ – 0.5 հատ
4. Կոկոսի կաթ – 1/2 բաժակ
5. Մոշ – 1/2 բաժակ
6. Բալզամիկ քացախ – 1/2 թ/գ
7. Շաքարի փոշի
8. Անանուխ
Պատրաստման եղանակը
1. Մաքրել սեխը, մանր կտրատել:
2. Դեղձերը կիսել, հեռացնել կորիզները: Սեխը, դեղձերը հարել բլենդերով, ավելացնել կիտրոնի հյութը և զանգվածը վերածել խյուսի:
3. Խյուսին ավելացնել կոկոսի կաթը և լավ խառնել: Փորձել ապուրը, եթե անհրաժեշտ է, ավելացնել շաքարի փոշի և խառնել: Ապուրը դնել սառնարանը մոտ 30 րոպե:
4. Բլենդերով հարել մոշը և բալզամիկ քացախը:
5. Լցնել ապուրը բաժակներ մեջ, ավելացնել մոշի խյուսը: Զարդարել անանուխի տերևներով և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը