
Ամառային լավագույն աղանդերը

Հատապտղային պաղպաղակ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Սառեցված հատապտուղներ – 500 գ
2. Բնական յոգուրտ – 500 մլ
3. Շաքարավազ – 5 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Հատապտուղները, յոգուրտը և շաքարավազը հարել բլենդերով: Պետք է ստացվի միասեռ զանգված:
2. Այնուհետև լցնել տարաների մեջ և դնել սառցախցիկը:
3. Մատուցել՝ զարդարելով թարմ հատապտուղներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը